Ֆրանսիայում ինքնաթիռն ընկել է ավտոմայրուղու վրա․ կա 2 զոհ
Ֆրանսիայում ինքնաթիռը հայտնվել է ավտոմայրուղիում ու ցած ընկել, ինչի հետևանքով կա 2 զոհ․ այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Ռոնա-Ալպի տարածքում, իսկ դեպքի մասին առաջին հաղորդագրությունը տարածել է տարածքի ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը:
TACC-ը հաղորդում է՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, որ վթարը տեղի է ունեցել Սեն-Շամոն քաղաքի հարևանությամբ։
Ականատեսները պատմում են, որ ինքնաթիռի օդաչուն կորցրել է կառավարումը, ու արդյունքում ինքնաթիռն այնքան է ցած իջել, որ հարվածել ճանապարհային նշաններին ու ընկել ցած։ Հաղորդվում է նաև, որ ինքաթիը խուսափել է մեքենաների հետ բախումից ու ընկել է ճանապարհից դուրս, ինչի հետևանով կա 2 զոհ։
Այժմ Լիոն քաղաքի ավտոմայրուղիներից մեկը փակ է ու տեղում աշխատում են փրկարարական ու ոստիկանական ուժերը։ Կատարվում է հետաքննություն պարզելու համար դեպքի մանրամասները։