Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Վազող տողեր

Հրամանատարն ասաց` տանկերի հարվածից երկու զոհ ունենք, ով կգնա լռեցնելու դրանց, ասացի՝ ես, հնարավո՞ր էր չասել. Շուլի Հակոբյան. «Հայզինվոր»

Շուլի անուն երբեք չէի լսել, իսկ մեր Շուլին՝ Շուլի Հակոբյանը, քառօրյա պատերազմի ժամանակ երեք տանկ է խոցել: Չգիտեմ՝ աշխարհում էլի Շուլի կա, թե ոչ, բայց մի բան հաստատ է՝ մեր Շուլին իր սխրանքով փառավորեց այդ անունը:

Իմ աշխատասենյակում ես սպասում եմ Շուլիին. նա օրերս է զորացրվել ու իր ծննդավայր Գյումրիից գալու է Երևան, որ պատմի, թե ինչպես զինվոր տղերքով փակեցին մեր հողը մտած հակառակորդի ճանապարհը:

…Շուլին բարձրահասակ է, թիկնեղ, կապուտաչյա, գեղեցիկ:

-Վահագնին ես նման,- ասում եմ:

-Ո՞ւմ,- շփոթված ժպտում է: -Վահագնը ո՞վ է:

-Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս, և աչքունքն էին արեգակունք,- արտասանում եմ:

Գլխով է անում:

-Վահագնը կրակի ու պատերազմի Աստվածն է: Հեթանոս հայերը…,- երկար-բարակ բացատրում եմ:

Աչքերը կկոցած նայում է, շուրթերի ծայրին ներողամիտ ժպիտ կա:

-Ես դպրոցում գերազանցիկ եմ եղել,- ասում է: -Հենց առաջին տողն արտասանեցիք, իմացա` ում մասին է խոսքը:

«Այ քեզ Շուլի»:

Հանկարծ կիսաբաց դռնից նկատում եմ, որ միջանցքում ևս երկու հոգի կա:

-Քեզ հե՞տ են,- հարցնում եմ:

-Հա, բանակի ընկերներս են` Ռաֆայելն ու Վահեն: Ռաֆայելին պիտի որ ճանաչեք: Երբ մենք դիրքերում էինք, Դուք Երևանում հանդիպել եք նրա ծնողների հետ, հրավիրել եք Ձեր տուն, հոդված եք գրել: Ռաֆայելն էլ է երեք տանկ խոցել ու «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ստացել:

Զինակիցներին ներս եմ հրավիրում:

-Շուլին ու Ռաֆայելը գյումրեցի են, ես ու Վահանը` երևանցի, ուժերը հավասար են,- իբր բան ասացի:

-Կռիվ-կռի՞վ ենք խաղալու,- ծիծաղում է Շուլին:

-Դե, գյումրեցիները հայտնի են իրենց ինքնահավանությամբ, մեծամտությամբ: Միանգամից երկու գյումրեցի` 6 խոցված տանկով ու երկու «Մարտական խաչով»…

Չի թողնում միտքս ավարտեմ:

-Մենք մեծամիտ չենք: Ինքնահավան չենք: Պարզապես մենք գիտենք` ինչով պիտի հպարտանանք:

-Օրինակ` դու ինչո՞վ ես հպարտանում:

-Իմ ու Ռաֆայելի պապերն են հիմնել Գյումրիի Շիրակ գյուղը: Յոթ ընկերով եկել ու տներ են կառուցել հողի վրա: Մեռած հողին շունչ են տվել:

-Մեռած հողը ո՞րն է:

-Երբ հողի վրա տուն չկա, ծառ ու ծաղիկ չկա, մարդու ոտնահետք չկա, մեռած հող է: Գյուղը նախկինում կոչվել է Ղոնախրան` հյուր խեղդող: Թուրքերն են այդպես կոչել մի դեպքից հետո: Թուրքերը հաճախ են եկել Գյումրի` առևտուր անելու և հյուրընկալվել են պապիս տանը: Մի օր էլ պապս լսել է, թե ինչպես են թուրքերը պայմանավորվում գիշերով խեղդել իրենց հյուրընկալած ընտանիքին ու գողություն անել: Կեսգիշերին պապս խեղդում է հյուրերին:

Ես էս պատմությունը փոքրուց եմ լսել: Տատս Արևմտյան Հայաստանից էր, պատմում էր, թե ոնց են թուրքերը կոտորել անզեն հայերին, ոնց են տանջամահ արել, ու էդ պատմությունների ֆոնին թուրքերին խեղդած պապիս սխրանքը մի տեսակ սրտի հովանք էր:

-Դրան գումարվեց քո խոցած երեք տանկը:

Շուլին ծիծաղում է:

-Թուրքերի հետ իմ ջուրը փոքրուց մի առվով չի գնացել: Ես կարատեիստ եմ: Հաջողություններ ունեի, միջազգային մրցույթների էի մասնակցում: Եվրոպայի չեմպիոն եմ եղել 16 տարեկանում: Շատ հնարավոր է, որ ավելի մեծ բարձունքների հասնեի, եթե չլիներ Ստամբուլում աշխարհի առաջնության ժամանակ թուրք մարզիկի ստոր պահվածքը: Ինձ հրահրեց: Ես էլ նյարդայնացած էի. թուրք մրցավարն անարդար էր դատում, կողմնապահություն էր անում: Համբերության բաժակը լցվեց, չդիմացա: Ինձ որակազրկեցին:

-Չէի՞ր վախենում, ախր, թշնամու տանն էիր:

-Վախենում էի, բայց կյանքում պահեր կան, որ տղամարդկային արժանապատվությունդ մահվան սարսափից ուժեղ է:

-Պատերազմի ժամանա՞կ էլ էր նույնը:

-Նույնն էր: Վախենում էի, բայց այլընտրանք չկար: Հրամանատարն ասաց` տանկերի հարվածից արդեն երկու զոհ ունենք, ով կգնա լռեցնելու դրանց: «Ե՛ս»,- ասացի: Հնարավո՞ր էր չասել:

-Չգիտեմ:

-Հնարավոր չէր: Պարզից էլ պարզ էր, որ տանկի դեմ գնալը մահվան հետ պահմտոցի խաղալ է: Թուրքը խփում էր բոլոր զինատեսակներով, արկերը թափվում էին կարկտի պես: Ռաֆայելն էլ «ինքնառաջադրվեց»:

-Ո՞նց «ինքնառաջադրվեց»:

Շուլին բարձրաձայն ծիծաղում է:

-Դե, ասաց, որ ինքն էլ կգնա տանկերի դեմ: Ու ինքն էլ էր վախենում մեռնելուց: Ու կյանքը շատ էր սիրում: Բայց երեք տանկ խոցեց: Ու ինձ համար հիմա միևնույն չի, թե դու ոնց ես ապրում` սոված ես, թե կուշտ, երջանիկ ես, թե դժբախտ: Ես ընկերներ եմ կորցրել քառօրյա պատերազմում, ես կռվել եմ թշնամու դեմ, ու էդ ամենը կարժեզրկվի, իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես ու չսիրես քո երկիրը` ի՛մ երկիրը: Եթե խռովես քո երկրից ու քո ժողովրդից:

-Իսկ դու երջանի՞կ ես: Ո՞նց ես ապրում, ինչպե՞ս ես կառուցելու կյանքդ:

-Համալսարանի տնտեսագիտության բաժնում կշարունակեմ ուսումս: Ավարտելուց հետո կձգտեմ աշխատանք գտնել: Իմ պապերը թիթեղագործներ են, հայրս էլ: Ինձ էլ են սովորեցրել այդ արհեստը: Շուլի պապս ասում էր` ուզում ես՝ պրոֆեսոր եղիր, պիտի մի արհեստ իմանաս: Ես սիրում եմ աշխատել, սոված չեմ մնա:

Տղաները գնում են: Իսկ իմ ականջներում զինվորի ձայնն է.

-Իմ կռիվն անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես ու չսիրես քո երկիրը` ի՛մ երկիրը:

Օգոստոս, 2016

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Hayzinvor.am