Պուտինը կայցելի Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 3-ից 4-ը կայցելի Թուրքիա: Այս մասին հաղորդում էРИА «Новости»-ին:
Նշվում է, որ Անկարայում տեղի է ունենալու ռուս-թուրքական համագործակցության խորհրդի բարձր մակարդակի նիստը:
«2018 թվականի ապրիլի3-ից 4-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կայցելի Անկարա»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Անկարայում Պուտինը կքննարկի ռազմավարական ծրագրեր, մասնավորապես էնեգետիկայի ոլորտից, ինչպես նաև միջազգային թեմաներ, ներառյալ՝ սիրիական հարցը: