Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Վազող տողեր

Տարոն Մարգարյանը թանկարժեք կոշիկները հագել էր, որ ծառ տնկի՞, թե՞ նկարվի

Շաբաթ օրը ծառատունկ էր. մեծ ու փոքր հավաքվել էին Երևանում՝ ականատես լինելու, թե ինչպես է Տարոն Մարգարյանը ծառ տնկում` կտրելու փոխարեն: Իրոք որ, արածը քաջագործություն էր և իհարկե արժանի էր նկարահանվելու: Տարածքում ավելի շատ տեսախցիկ կար, քան ծառ տնկող կամ հենց ծառ: Եղած-չեղած մեկ ծառի երջանկությունը կոչվում է «տարոնմարգարյանական ծառատունկ»:

Մեկ ծառ տնկելու համար հավաքվել էին մեծ ու փոքր, անգամ՝ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որ ծառը պահեր, բայց դե Տարոն Մարգարյանը ծա՞ռը բռներ, ջո՞ւրը լցներ, թանկարժեք կոշիկներով հարթեցնե՞ր հողը, բահի պո՞չը բռներ, ծա՞ռը տնկեր, թե՞ նայեր տեսախցիկներին:

Այդ միայնակ խեղճ ծառը տնկվեց ու երևի թե երջանիկ դարձավ, քանի որ երկար տառապանքներից հետո վերջապես հասավ հանգրվան-հողին: Մեկ ժամ մեկ ծառի համար հանդիսականները սպասում էին, դեռ լույսը չէր բացվել, որպեսզի նման իրադարձությունից չուշանան և հանդիսավոր պայմաններում, երբ Մարգարյանը ծառը հանձնի հողին, պատմական պահը չկորցնեն:

Ի դեպ, հավաքվածները խոսում էին, որ Տարոն Մարգարյանն անձամբ է գրել «մեկ ծառ» օպերացիան: Որքան էլ զարմանալի է, նա քաղաքապետի իր պարտականություններին, պարզվում է, լրջորեն է մոտենում:

Խեղճ ծառը երևի արդեն մտածում էր թառամելու մասին, բայց դե հերոսաբար դիմացավ, քանի որ այլ տարբերակ չուներ. չորանալու պարագայում մեղադրելու էին ծառին, որ իր պարտականությունները թերակատարել է կամ լավ չի կատարել, գուցե հարկերը ժամանակին չի մուծել և ինքնաչորացել է:

Եվ երբ արդեն ծառը բարեհաջող հողի մեջ էր` Նալբանդյանի անմիջական և գործուն աջակցությամբ, Տարոն Մարգարյանի կոշիկները համաձայնեցին թեթևակի հարթեցնել հողը և ջուր ցողել ծառին: Բարձրյալի օրհնությամբ ծառը վերջապես հանգրվանեց այնտեղ, որտեղ պետք էր հանգրվաներ, և այդ արարողության համար քաղաքապետարանը մեկ կլորիկ գումար էր առանձնացրել Տարոն Մարգարյանի քաջառողջության համար համար, որը մասնակի քայքայվեց ծառատնկման ընթացքում:

Չէ՞ որ նա իր ծանր տեղը նախ թեթևացրել էր, հետո համաձայնել էր ծառին դիպչել, նաև համոզվել էր, որ ծառը ենթակա է տնկման, կարող է բերք տալ, եկամուտ բերել, նաև տնտղել էր չորսբոլորը, որ ապահով է տեսախցիկներով, համապատասխան քանակի հանդիսականներով, ծափահարողներով: Դրանից հետո, Բարձրյալի օգնությամբ, Նալբանդյանի անմիջական մասնակցությամբ ծառը հանձնեց հողին և սուրբ վայրերից օրհնության ուղերձ էր եկել քաղաքապետարան` ծառի բարեհաջող տնկման դեպքի առնչությամբ, և օրհվեց այդ ծառը, քանի որ հազարավոր ծառերի մեջ, որ կտրվել և արմատախիլ էին արվել, Երևանում այս մեկ ծառը պետք է բարեխոս հանդիսանա Սուրբ Պետրոսի առաջ` երբ կգա ոմանց համար դրախտի կամ դժոխքի դռներից ներս խցկվելու ժամանակ:

Իհարկե, անտեսենք, որ Տարոն Մարգարյանը ոչ թե իր տնկած ծառին էր նայում, այլ տեսախցիկներին և համապատասխան դիրքեր ընտրում՝ ըստ այդմ, իսկ ո՞վ թերություն չունի:

NEWSPRESS.am