Պայթյուն Հյուսիսային պողոտայում, կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ (լրացված)
Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:
***
Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, նախնական տվյալներով, տուժել է 7 մարդ։ Նրանցից 3-ը՝ երեխաներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: