Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունից տուժել է 9 մարդ, նրանց վիճակը ծանր է․ նոր մանրամասներ
Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 9 մարդ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և երեխաներ (6-25 տարեկաններ)։ Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն։ Տուժածներին տեխափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մյուսների վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Երեխաներից մեկը կոնքազդրային հոդի հատվածում մեծ վնասվածքներ է ստացել։ Նրան այս պահին վիարահատում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: