Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Վազող տողեր

Եռաբլուրը հո խնջույքի սեղան չէր, որ վազեիք

2016 թվականի ապրիլի 2-ին թշնամու սանձազերծած կարճ, բայց արյունոտ պատերազմից անցավ արդեն երկու տարի: Երկու տարի անց տեղի ունեցածը եկավ ապացուցելու այն, որ մորթվող ու պատերազմող երկիրն անտեր է մնացել:

Երեկ՝ ապրիլի 2-ին, ոչ մի պետական այր չայցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն: Երկրի նախագահի գլխավորությամբ բոլորի համար երեկ ոչ աշխատանքային օր էր: Նրանք տանն էին, հանգստանում էին, իսկ ժողովուրդն այդ ամենը պարզ ու հստակ տեսնում է:

2016 թվականի ապրիլին մենք բոլորս մեկ մարդու նման վեր կացանք ու գնացինք կռիվ: Կին թե տղամարդ, բանվոր թե ինժեներ, գիտնական թե գործարար… բոլորս մեկ մարդու նման բանակում էինք: Պաշտոնական տվյալներով՝ 104 զոհ տվեցինք, որ շարունակենք ապրել, բայց պատերազմից հետո տեղի ունեցած դեպքերն ավելի սարսափելի են, քան բուն պատերազմը: Արցախում կռվում էինք՝ արևի տակ տեղ ունենալու, պարզապես ապրելու համար: Արցախում կռվում էինք թշնամու դեմ: Իսկ Երևանում… լռում ենք:

Շատերն են լռում, բայց կան բաներ, որոնց մասին պարտավոր ենք խոսել փաստերով: Այնպես ստացվեց, որ երկրի իշխանությունները նախորդ տարի՝ պատերազմից մեկ տարի անց, ընտրություններ սահմանեցին: Զոհերի մահվան առաջին տարելիցին հանրապետականները հրավառություն էին անում, որովհետև ընտրվել էին:

Լուռ էինք, չէինք խոսում: Կատաղել ու լռում էինք:

Երկու տարի անց ապրիլի 2-ին քաղաքացիները շտապում էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, բայց քաղաքացիները մեն-մենակ էին, որովհետև ոչ մի բարձրաստիճան ղեկավար այդպես էլ չեկավ հարգելու զոհերի հիշատակը:

Եռաբլուր չայցելեցին և հարգանքի տուրք չմատուցեցին ո՛չ երկրի նախագահը, ո՛չ հոգևոր առաջնորդը՝ կաթողիկոսը, ո՛չ երկրի վարչապետը, ո՛չ ԱԺ նախագահը, ոչ ոք…

Եռաբլուրը երեկ անտեր էր մնացել: Պետությունը, ի դեմս իր ղեկավարների՝ թքած ուներ զոհերի վրա էլ, նրանց հիշատակի վրա էլ: Հարգանքի տուրք մատուցելու փոխարեն մի հյուրանոց լիներ կամ խնճույքի սեղան, կշտապեին բոլորն անխտիր, կաթողիկոսն էլ կօրհներ սեղանը ու կնստեին ճոխ սեղանին, բայց սա այդ դեպքը չէր, ու ոչ ոք չկար․․․

Ի վերջո, տղաները զոհվել են, որ այս իշխանությունը շարունակի թալանել երկիրը: Տղաների զոհվելն այս իշխանությունների շարունակականության հիմքն էր, բայց նրանք դա էլ հաշվի չառան:

Այսպիսի պահերին է, որ ցանկանում ես գլուխդ խփել պատին, պատը՝ գլխիդ, հասկանալու տրամաբանությունը: Կան հարցեր, որոնք այդպես էլ պատասխան չեն ստանում: Ի վերջո, պատերազմը ոչ միայն չի ավարտվել, այլ ավելի է թեժացել: Ի վերջո, հենց այսպիսի պահերին զոհի ծնողն ու ընկերը, բարեկամն ու երեխան ունեն ձեր խոսքի ու հարգանքի կարիքը՝ իրենց մի քիչ անտեր չզգալու համար:

Մինչդեռ դուք արյունոտ պատերազմի օրը հրավառություն եք անում, սեղան նստում՝ խնջույքի ու մնում անտարբեր ու անհաղորդ կատարվածին։ Մինչդեռ այդ զոհերը ձեր թալանի պատճառով են եղել, անվերջ թալանի ու ագահության։ Մինչդեռ այդ զոհերը տվեցինք, քանի որ հենց այդ ժամանակ էլ անտարբեր էիք, պարոնա՛յք իշխանավորներ, ու անհաղորդ կանչին՝ զինվորի օգնության կանչին։

Ու այս ժամանակ է, որ սկսում ես ո՛չ թե պարզապես չսիրել ու չընդունել իշխանությանը, այլ ատել իշխանական ամբողջ բուրգին։ Այդ ատելությունն այնքան մեծ է, որ չի կարող անմիջապես չանդրադառնալ ու բումերանգի նման չհարվածել ձեզ։

Դուք էլ որդիներ ունեք, բալեք, որոնց փախցրել եք բանակից, բայց ո՛չ մահվան ճիրաններից։

Պարոնա՛յք ղեկավարություն, դուք արդեն հայհոյանքի էլ արժանի չեք, դուք հայհոյվելու մակարդակից էլ եք ցածր:

Հ.Գ. Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ կարող են ինձ վրա մի գործ «կարել» ու քրեական պատմության մեջ ներքաշել, բայց լռել չեմ կարող: Ինձ շարունակում են տարբեր կալիբրի մարդկանցով վախեցնել ու իրենց ուժի ու իրավունքի մասին հայտնել: Ամեն ինչ պարզ է ու հասկանալի, բայց պատասխանս հետևյալն է՝ երբեք չեմ լռելու․․․

Արիանա ՀՈՎՍԵՓՅԱՆ

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն