Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Հասարակություն

Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը գործի է դրել բոլոր լծակները․ NEWSPRESS-ի հրապարակումները նրա սրտով չեն (ֆոտո)

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան խիստ անհանգստացած է։ Նրան մտահոգել են NEWSPRESS․am-ի հրապարակումները, որոնք առնչվում են իր անվան հետ։ Չգիտես ինչու, 40 տարվա մանկավարժին թվում է, թե իր անհաջողությունների կամ ընկնող վարկանիշի համար մեղավոր են մեր կայքի հրապարակումները։ Անկեղծ լինելու համար, պետք է նշենք, որ մենք հրապարակել ենք այն, ինչ իրականում տեղի է ունենում Ախալցխայի միակ հայկական դպրոցում։

Հիշեցնենք, որ Սուսաննա Ակոպովան դպրոցում հակահայկական տրամադրություն է ստեղծում՝ անհիմն հետապնդում է հայերենի լավագույն մասնագետին, կրճատել է հայոց լեզվի ժամերը, արգելում է խոսել Հայոց ցեղասպանությունից։ Նա նույնիսկ հանել է դպրոցի հայատառ ցուցանակը։ Այս մասին հրապարակումներից հետո, մեր խմբագրություն մեկը մյուսի հետևից սկսեցին զանգեր կատարել անձինք, ովքեր պահանջում են հանել նյութերը։

Մասնավորապես, Ակոպովայի բարեկամներից մեկը (ում անունը դեռևս հարկ չենք համարում հրապարակել-հեղ.) ՀՀԿ-ի իր մերձավորների միջոցով փորձել է ճնշում գործադրել NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրենի վրա (այդ մասին հայտնում են ՀՀԿ-ի մեր աղբյուրները)։ Իսկ ավելի կոնկրետ՝ նա խնդրել է ՀՀԿ-ական իր «ծանոթին» «գործ սարքել» տնօրենի վրա և պահանջել նրանից հեռացնել հրապարակումը։

Սա, իհարկե, ինքնապաշտպանության փորձ է, որն է՛լ ավելի է ապացուցում, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես մեզ հայտնել են Ախալցխայի մեր աղբյուրները։

Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրենի հարցազրույցի հրապարակումից հետո, Սուսաննա Ակոպովան իր մտերիմների շրջանակում հայտարարել է, թե իբր նյութը գրվել է «մատից հոտ քաշելով», և ինքը նման բան չի ասել։

Ի գիտություն՝ մեր խոսակցությունը Սուսաննա Ակոպովայի հետ ձայնագրված է՝ սկզբից մինչև վերջին բառը։ Ավելին՝ հրապարակման մեջ չենք ընդգրկել խոսակցությունից որոշ հատվածներ (ձայնագրությունը պահպանված է)։

Մեր հրապարակումներից հետո, տնօրենը նաև ակտիվ «հետաքննություն» է սկսել մանկավարժների շրջանում՝ պարզելու, թե ովքեր են տեղեկատվության տարածողները։ Հայոց լեզվի ուսուցչուհի Աստղիկ Պետրոսյանը հայտնվել է, բառիս բուն իմաստով, նրա կիզակետում։ Ուսուցչուհու թիրախավորվելու պատճառն այն է, որ նա վիրավորված է տնօրենից, և կասկածները հիմնականում ընկնում են նրա վրա։

Տնօրենը պարզապես չի ուզում հաշտվել այն մտքին, որ խնդիրն ի սկզբանե ներկայացրել են մարդիկ, ովքեր իսկապես անհանգստացած են դպրոցի ճակատագրով։

Տնօրենին դուր չի եկել նաև այն, որ հրապարակել ենք դպրոցի հայատառ ցուցանակը վրացերենով փոխարինելու մասին։

Ուսուցիչներից մեկը՝ Նարինե Մարաբյանը, իբրև արդարացում, հրապարակման տակ մեկնաբանել է.

«Տնօրենը մեղք չունի՝ Վրաստանի իշխանություններն են պահանջում․․․»։

Խնդիրն էլ հենց դա է, որ իշխանությունները պահանջում են, իսկ հայ համայնքն ընդվզելու և իր տեսակը պահպանելու փոխարեն՝ ենթարկվում է և անում ավելին, քան իրենից պահանջում են։

Մեկ այլ ուսուցչուհի Ռոզա Պետրոսյանն էլ, ով ներկայացել է որպես հայոց լեզվի մասնագետ, նշել է, թե Վրաստանի իշխանությունն իբր այս ամենի հետ կապ չունի, չի պարտադրում, ու իրենք էլ չեն վախենում․

«Ապրում ենք ժողովրդավար Վրաստանում, ուր ազգային փոքրամասնություններն ունեն շատ ավելի իրավունքներ, ազատ և ճիշտը խոսելու հնարավորություն և ավելի պաշտպանված են օտար հողում, քան, ցավոք սրտի, դուք Հայաստանում»։

Իսկ եթե դա իրոք այդպես է, ապա ավելի վատ, քանի որ եթե Վրաստանի իշխանությունը չի պարտադրում հայաթափել դպրոցը, կրճատել հայերենի ժամերը և հանել հայերենով գրված ցուցատախտակը, ապա նշանակում է, որ դա հենց տնօրենի կամքի դրսևորումն է, և նա միգուցե իշխանությունների աչքը շոյելու համար, ինքնակամ հանել է հայերենը և տեղադրել վրացերենով ցուցանակ։

Հարկ է նկատել նաև, որ ցուցանակի հետ կապված հրապարակմանն ի պատասխան, նյութի հեղինակի՝ Արմինե Մկրտումյանի, անձնական էջին փոքրիկ տեսանյութ է ուղարկել Ասյա Երանոսյան-Բաբոյանը։

Տեսանյութում դպրոցի պատին, պարզ չէ, թե կոնկրետ որտեղ, փակցված է Թումանյանի քառատողերից մեկը՝ ընդամենը 4 տող․

Ողջույն, ողջույն ձեզ հին ու նոր,
Արի, բարի ընկերներ,
Արարատի կողմից էսօր
եղբայրական երգ ու սեր:
Հովհ. Թումանյան

Եվ նույնը՝ վրացերենով․․․ մեկնաբանություններ չկան։

Այս տեսանյութի հետ կա նաև ռուսերենով գրառում. «Միգուցե երբևԷ դուք կամաչեք այն անհեթեթության համար, որը գրել եք» («Может быть вам когда-нибудь будет стыдно за ЧУШЬ которую написали»):

Զերծ մնանք ավելորդ որակումներից և պարզապես նշենք, որ ուղարկված՝ Թումանյանի անվան դպրոցի պատին փակցված ցուցանակը՝ Թումանյանի քառատողով, մեր հրապարակման հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ մենք նշել ենք, որ աղբ է նետվել դպրոցի մուտքի ցուցանակը (կա լուսանկար-հեղ.)։ Իսկ եթե դպրոցում շատ են համարում Թումանյանի քառատողով ցուցանակն ու դա են ի ցույց դնում, թե՝ տեսեք, մի բան դեռ մնացել է պատին, ապա չի բացառվում, որ այդ քառատողն էլ վաղը հայտնվի աղբարկղում։

Արմինե Մկրտումյան