Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Տնտեսություն

«Հայ մասնագետների խորհրդի» բաց նամակը Սերժ Սարգսյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությունը չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին. Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված երկիր է, և առանց ազգային ու պետական կարողությունների ամբողջական լիարժեք գործարկման` ռազմական, ծանր և թեթև արդյունաբերության, ինքնաբավ գյուղատնտեսության, գոյատևել չի կարող: Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա են վերականգնման հնարավորություն ունեցող արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց գործարկումն անհրաժեշտ է, իրատեսական է և, սրտացավ մոտեցում ցուցաբերելու դեպքում, հնարավոր է: Զարգացած արդյունաբերություն ունեցող տնտեսություն կայացնելը համալիր գործընթաց է, որի խթանիչ կատալիզատորներից է քիմիական արտադրությունը: Այս առումով առաջնահերթ ենք համարում «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը. «Նաիրիտի» վերագործարկման խնդիրը չարչրկվում է արդեն երկու տասնամյակից ավելի: Տեղյակ ենք, որ եղել են և կան պատրաստակամություն հայտնած ներդրող ընկերություններ, որոնք վերագործարկման հայտ են ներկայացրել ՀՀ կառավարություն, մասնավորապես` EU-Asia Business Finance Center Holding-ի կազմում ստեղծված Nairit-EU Gonsortium-ի ներկայացուցիչները` Sunir Co (Իրան), ChimRemonStroy L.T.D. Planets (Բուլղարիա), IPMLLP (Անգլիա), սակայն նրանց գործընթաց սկսելու հնարավորություն չի ընձեռվել:
Մեզ պետք է պարզաբանում. ինչ հիմնավորումով է մրցույթն անտեսվել և սնանկացման գործընթաց սկսվել: Մեր կարծիքով՝ «Նաիրիտը» հեռանկարային, շահավետ ձեռնարկության է, իսկ նրա արտադրանքն ու աշխատատեղերը Հայաստանին խիստ անհրաժեշտ են:

Այժմ շրջանառվում է «Նաիրիտի» քացախաթթվի արտադրության տեխնոլոգիական գծի վաճառքի մասին հայտարարությունը: Մենք դա համարում ենք սխալ` չհիմնավորված, հապճեպ որոշում. Գիտաարտադրական միավորման լիարժեք գործարկման պարագայում այդ արտադրությունն անհրաժեշտ ու շահավետ է լինելու:

Առաջարկում և պահանջում ենք կասեցնել «Նաիրիտ»-ի սնանկության՝ գույքի օտարման գործընթացը, հնարավորություն ընձեռել շահագրգիռ ներդրողներին, իրենց միջոցների հաշվին, իրականացնելու ձեռնարկության տեխնիկական աուդիտ` ձեռնարկության առողջացման ծրագիր ներկայացնելու և այն քննարկելու համար:

Կառավարությունից ակնկալում ենք` հայոց պետության պաշտպանունակության խնդիրներով մտահոգ մասնագետների հետ քննարկումների և համագործակցային որոշում ընդունելու հնարավորություն:

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում մասնակցելու հարցի քննարկմանը` «Հայ մասնագետների խորհրդի» դիրքորոշում-պնդումը հիմնավորելու համար:

Հարգանքով՝ «Հայ մասնագետների խորհրդի» անդամներ /այբենական կարգով/
Ալեքսանյան Կառլեն-գ. թ., կիրառական մաթեմատիկա,
Ավետիսյան Ռաֆայել-գ. թ., ֆիզիկոս-տեխնոլոգ,
Արզումանյան Արտավազդ-գ . թ. Ճարտարապետաշինարարական համ.-ի ամբիոնի վարիչ,
Բեժանյան Նուրիսա-կիսահաղորդչային սարքերի ինժեներ-տեխնոլոգ,
Բեկլարյան Լևոն- գ.դ, տնտեսագիտության ինստիտուտ, Մոսկվա,
Գևորգյան Աշոտ- գ.դ., ԳԱԱ,
Գևորգյան Սամվել-գ.դ., ԵՊՀ,
Գևորգյան Սուրեն-Քարակերտի քարի մշակման գործարանի տնօրեն,
Կանայան Ստեփան-գ.թ., ՄԱԿ-ի փորձագետ,
Կնյազյան Վալերի- գ.դ., Անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն,
Լևոն Թորոս-գ. թ., ԱՄՆ, Հայ ճարտարագետների և գիտնականների միություն,
Սանասարյան Հակոբ-գ. թ., բնապահպան,
Միրզոյան Վալերի-գ.դ., կառավարման մասնագետ,
Սարգսյան Վաղինակ-գ.դ., ԳԱԱ,
Ստեփանյան Անատոլի-գ. թ., ԳԱՄ նախկին տնօրեն,
Վարդանյան Կարեն-գ. թ., ՏՏ ոլորտի մասնագետ:

Մասնագետների խորհրդի լիազոր ներկայացուցիչ` Բարսեղյան Գրիգոր-գ.դ., ԳԱԱ
Հասցե` Ներքին Շենգավիթ, 6 փ., 1 նրբ. տ. 5, հեռախոս`O94 488353, էլեկտրոնային հասցե` [email protected]

Հ.Գ.
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայ մասնագետների խորհուրդ»-ը ընդարձակելու է իր կազմը, գործունեության ոլորտները և մասնավորապես` հետամուտ է լինելու իր ներկայացրած առաջարկությունների քննարկմանը, իրագործմանը: Մենք նաև համակարգված մասնագիտական վերլուծություններ, մշտադիտարկում ենք իրականացնելու ՀՀ կառավարության գործունեության, ներկայացրած ծրագրի և նրա կենսագործման ուղղություններով: Կարծում ենք, որ մեր գործունեությամբ կնպաստենք պաշտոնատար անձանց որակական պատրաստվածությանը ներկայացվող մասնագիտական բարձր պահանջների արմատավորմանը, որոշումների ընդունման հիմնավորվածությանը, մասնագիտական գիտելիքիների ներառականությանը և պատասխանատվության հասցեականությանը: «Հայ մասնագետների խորհուրդ»-ը գործելու է ՀՀ օրենսդրության շրջանակներում թույլատրելի, ինչպես նաև չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

4. 04. 2018թ.