Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Մշակույթ

Քանդված Պուշկինի 3-ն ու պատերազմից առաջ այնտեղից հեռացած ադրբեջանցիները (ֆոտո)

Պուշկինի փողոցը Երևանի ամենահին փողոցներից մեկն է, որի կառուցումն ու հիմնադրումը սկսվել է 19-րդ դարից։ Այժմ փողոցում շատ քիչ պատմական շենքեր կան, որոնք նախկինում եղել են Հին Երևանի ամենագեղեցիկ շինություններից։ Օրեր առաջ պատմաբան Մայքլ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ Պուշկին 4 հասցեում գտնվող շենքը, որտեղի բնակարաններից մեկում ապրել է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ճանաչվել է «գերակա հանրային շահ» և ենթակա է քանդման։ Իրականում շենքը Հին Երևանի ամենանշանավոր շինություններից է եղել։ 

Ժամանակին շենքի բակում եղել են սեփական տներ, որոնցից հիմա մնացել են միայն մի քանիսը։ Բայց պահպանվել են քանդված տների ավերակները, բետոնե ու սալիկապատ հատակները։

NEWSPRESS.am Culture-ին տարածքի մասին տեղեկություններ տրամադրեց մի քաղաքացի, ով հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ։ Նա պատմեց, թե նախկինում այս տարածքում ովքեր են ապրել ու ինչո՞ւ է հիմա այս տարածքն այսպես։

«Այս տարածքում սեփական տներ էին, որոնք քանդեցին 9-10 տարի առաջ։ Այստեղ ապրել են նույնիսկ ադրբեջանցիներ, ովքեր բարձր պաշտոնյաներ էին, սակայն Արցախյան պատերազմից առաջ նրանք գնացին Հայաստանից։ Նրանք լավ հարևաններ են եղել հայերի հետ ու պատերազմի ժամանակ նրանք ոչ թե փախչել են, այլ նրանց հայերն են ճանապարհել։ Փաստացի Ադրբեջանի տարածքում ապրող հայերին այդ ժամանակ սպանում էին, իսկ այստեղ լավ վերաբերմունք էին ցույց տալիս ու ճանապարհում, որ վատ բան չպատահի նրանց հետ։ Այստեղ ապրում էր նաև տիկին Էմման, ով աշխատում էր Մատենադարանում, ուսումնասիրում էր հին ձեռագրեր։ Նա տիրապետում էր նաև օտար լեզուների։ Այս կիսաքանդ տանն էլ, եթե չեմ սխալվում, նույնպես ադրբեջանցի էր ապրում, որը դարձրին ավտոտնակ, իսկ հիմա կիսաքանդ վիճակում է։ Այստեղ ապրում էին մտավորականներ ու մեծ մարդիկ, իսկ հիմա դատարկություն է»։

Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ ցավով է հիշում, թե ինչպես քանդեցին քաղաքի սրտում գտնվող այս պատմական շինությունները։

«Քանդողներն անգամ հաշվի չէին առնում, որ ներսում ապրողներ կան։ Այս բակում հիմա մնացել է ևս մեկ կիսաքանդ կառույց։ Առաջին հարկում ապրում էր բժշկուհի տիկին Անահիտը, ով գիշերային հերթապահությունից եկել էր ու քնած ժամանակ նկատել, թե ինչպես են քանդում տան երկրորդ հարկը։ Փաստացի նրանք նույնիսկ քանդելիս չգիտեին, թե որտեղ կա ապրող մարդ և որտեղ չկա։ Կամ էլ գիտեին, բայց նրանց համար մեկ էր։ Հիշում եմ, թե նա ինչպես էր պատմում այդ ժամանակվա իր ապրումները։ Նա ասում էր, որ քնած էր ու իրեն թվաց, թե երկրաշարժ է։ Այստեղ նույնիսկ տուն կար, որ քանդեցին ու տան տերերը, ովքեր Ֆրանսիայում էին, հետո միայն իմացան, որ քանդել են իրենց տունը։ Ես այս ամենը տեսել եմ իմ աչքով ու զգում եմ, որ ապրում ենք մի երկրում, որտեղ օրենք գոյություն չունի։ Ով ինչ ցանկանում, անում է։ Այս երկիրը հիմա երիտասարդներինն է, ովքեր պիտի վայելեն, սակայն եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրից բոլորը կփախչեն քոչվորի նման։ Սա քաղաքի սիրտն էր, իսկ հիմա բան չի մնացել»։

Հավելենք նաև, որ NEWSPRESS.am-ն առաջիկայում կանդրադառնա այս տարածքում նախկինում եղած ու հիմա հրաշքով պահպանված պատմական արժեքներին։