Սերժ Սարգսյանը երեք խորհրդականի ազատել է զբաղեցրած պաշտոնից
Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել իր խորհրդականներին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Գագիկ Գևորգյանին ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանը և Ֆելիքսդ Փիրումյանը ևս ազատվել են նախագահի խորհրդականի պաշտոնից