Չուրախանաք հրաժարականի համար, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով. վարչապետ
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 5-ի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմնի ղեկավարներին և մարզպետներին հանձնարարեց 15 օրում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի առաջին եռամսյակում իրականացված և ընթացիկ տարվա անելիքները։
Արդեն նիստի վերջում Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց գործադիրին համատեղ աշխատանքի համար՝ հիշեցնելով մոտալուտ հրաժարականի մասին։
«Սահմանադրության պահանջից ելնելով՝ մոտակա ժամանակ մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»,-հայտարարեց նա: