Թալանել են Լճավանի ղեկավարի տեղակալի տունը. տարել են թանկարժեք զարդեր, դրամ ու դոլար. shamshyan.com
shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Լճավան գյուղի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Մարտիրոսյանը և հայտնել, որ ապրիլի 3-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 4-ի գիշերը ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանի ապակին կոտրելու և պատուհանի փեղկը բացելու միջոցով ներս են մտել իր տուն և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, 1 մլն 200 հազար դրամ և 2800 ԱՄՆ դոլար:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողունն ու հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը Լճավան համայնքի ղեկավարի տեղակալն է: