«Ժամանակ». «Քեֆչի» Ալիկ Սարգսյանը նոր աշխատակազմին «ձոր» է հրավիրել
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովից տեղափոխել են պետաիրավական հարցերի հանձնաժողով, որտեղ նա փոխարինելու է Հրայր Թովմասյանին: Իսկ պաշտպանության հարցերի հանձնաժողովում նրան փոխարինել է Տաճատ Վարդապետյանը:
Նախկին ոստիկանապետը, ով հայտնի քեֆչի է, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներին հրավիրել է Հրազդանի ձոր՝ նշելու իր պաշտոնական առաջխաղացումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում