«Ժամանակ». Դժգոհ են. Արմեն Սարգսյանն է ինքն է որոշում՝ ում հրավիրել
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում իր երդմնակալության արարողության հրավիրյալների ցուցակը չի համաձայնեցրել գործող նախագահի աշխատակազմի հետ:
Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմում դժգոհ են մնացել, որ Սարգսյանը հրավերքներ է ուղարկել նաև ընդդիմադիր կուսակցություններին և մամուլի ներկայացուցիչներին, որոնք գործող իշխանությունների համար տարիներ շարունակ համարվել են իզգոյներ:
Բայց Սարգսյանը ցույց է տվել, որ դա իր միջոցառումն է, և ինքն է որոշելու, թե ովքեր կարող են ներկա գտնվել»:
Մնրամասները՝ թերթի այսօրվա համարում: