Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի

Քոչարյանի «փաստաբանը», Աբրահամյանի խորհրդատուն, Սերժ Սարգսյանի «հագով» օրենք գրող «տաշած քարը»

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ի տարբերություն մյուս նախարարների կամ պետական չինովնիկների, տարբերվում է նրանով, որ խելացի է: Սա ավելի վտանգավոր է, քան անխելքների պարագայում: Մի բան է լինել սրիկա, լրիվ այլ բան է, երբ սրիկան նաև խելացի է:

Խելքն այդ օգտագործվում է ոչ թե արդարության հաստատման կամ մատչելի և դյուրացնող օրենքներ մշակելու համար, այլ Սերժ Սարգսյանի անձնական ամբիցիաների համար:

Հարությունյանի պարագայում միշտ էլ այդպես է եղել: Երկար տարիներ Քոչարյանի համար «փաստաբանություն» անելուց հետո, Հարությունյանը դարձավ ձախողված Հովիկ Աբրահամյանի խորհրդատուն, իսկ Հովիկ Աբրահամյանից հետո, «տաշած քարը» գետնին չմնաց:

Դավիթ Հարությունյանը երբեք էլ կատարած որևէ աշխատանքով աչքի չի ընկել՝ հօգուտ ՀՀ քաղաքացիների: Դավիթ Հարությունյանն իշխանությունների «հագով» օրենք գրող ու այդ օրենքը նրանց հագցնելու համար նախատեսված ֆիգուր է, որին արդեն երկրորդ նախագահն է հետ ու առաջ անում: Ընդ որում, եթե շախմատային տախտակի վրա դնենք Հարությունյանի կերպարը, նրան չենք կարող «պեչկա» անվանել, որովհետև «պեչկեքին» շատ արագ են զոհում՝ հանուն ավելի բարձր ֆիգուրի:

Կառավարությունը մի քանի օրից հրաժարական կներկայացնի, և մենք չենք կասկածում, որ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել: Հարությունյանը կշարունակի մնալ Արդարադատության նախարար՝ ոչ թե նրա համար, որ հայ հասարակությունը, քաղաքացիներն ունեն Հարությունյանի տաղանդի ու շնորհքի կարիքը, այլ նրա համար, որ Հարությունյանը դեռ հարկավոր է Սերժ Սարգսյանին ու իր թիմին՝ հետագա վերարտադրության համար:

Հիմա կետ առ կետ ներկայացնենք Արդարադատության նախարարի կատարած հակահայկական բոլոր ծրագրերը՝ գոնե վերջին մի քանի ամսվա ընթացքում…

Դավիթ Հարությունյանը փակեց կառավարության դռները լրագրողների առաջ. հետայսու կառավարության նիստերն անցնելու են գաղտնիության մթնոլորտում:

Դավիթ Հարությունյանը, Եվրամիության ճնշման տակ, ԱԺ բերեց և ընդունել տվեց «ընտանեկան» բռնության մասին չարաբաստիկ օրենքը:

Դավիթ Հարությունյանը Եվրամիությունից աջ ու ձախ դրամաշնորհներ է ստանում՝ հակահայկական օրենքներ ընդունելու և Հայաստանն ավելի կործանելու համար:

Դավիթ Հարությունյանի ղեկավարության շրջանում բանտերը շարունակում են մնալ գերբնակեցված, իսկ կալանավորված և դատապարտված քաղաքացիների իրավունքները՝ ոտնահարված:

Դավիթ Հարությունյանն այնքան ապաշնորհ ղեկավար է, որ իր քթի տակ անչափահաս աղջիկը մտնում է կանանց գաղութ ու սկսում ծաղրել կին դատապարտյալներին:

Հեծանիվ չենք հայտնաբերի, եթե ասենք, որ ժողովրդավարական այլ երկրում, Արդարադատության նախարարը նման խայտառակությունից հետո կներկայացներ հրաժարականի դիմում: Դե բայց մենք ո՞ւր, ժողովրդավարությունն՝ ո՜ւր:

Դավիթ Հարությունյանի անմիջական հրահանգով շարունակում են լրագրողներին արգելել բանտերում հանդիպել կալանավորվածների հետ և նրանց հետ հարցազրույցներ վարել:

Ցանկը շատ երկար է: Այս մարդու խայտառակությունների մասին ամբողջ ցանկը գրելու համար մեզ շատ թուղթ ու թանաք պետք կգա... Նա ամեն ինչ անում է, բայց անում է ընդդեմ ժողովրդի և հանուն իրեն ծնած-սնած ու պահպանող ռեժիմի, նա ռեժիմի մի մեխանիզմ է, որը ժամացույցի նման աշխատում է:

Այս ամենին զուգահեռ՝ կա մի այլ զարմանալի բան: Դավիթ Հարությունյանը ոչ մի բիզնես չունի, ոչ մի անգամ նրա անունը չենք լսել այս կամ այն բիզնես գործունեության մեջ կամ օլիգարխիայի անդամ լինելու մասին: 

Լավ, ամեն ինչ հասկանալի է, բացառությամբ մեկ բանի: Որտեղի՞ց Դավիթ Հարությունյանին այնքան հսկա կարողություն, որ նա ունի: Կա՞ ինչ-որ մարգարե, որ կարող է մեզ պատմել Հարությունյանի ունեցվածքի ծագումնաբանությունը:

Այդքան հարստություն ունենալու համար, մարդ պետք է լինի կա՛մ գործարար, կա՛մ կաշառակեր: Դավիթ Հարությունյանը գործարար չէ... Մնացածի մասին ոչինչ չասենք, որ մերկապարանոց մեղադրանք հնչեցնելու համար մեզ չմեղադրեն...

NEWSPRESS.am