Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Մշակույթ

«Ճարտարապետական երկվորյակները». իրականում ինչպիսին պետք է լիներ «Զվարթնոց» օդանավակայանը (ֆոտո)

Բավական է գնալ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ու պարզ կլինի, որ օդանավակայանի հին կառույցը քանդվում է մեր աչքի առաջ: Սովետական տարիներին կառուցված օդանավակայանը դարձել է անճանաչելի: Այս տխուր իրականության հետ մեկտեղ, պետք է խոսել նաև կառույցի փառավոր անցյալի մասին: Պատահական չէ, որ օդանավակայանի բացումից հետո Հայաստան ժամանած մարդիկ նշում էին, որ կառույցը համարվում է ճարտարապետական գլուխգործոց: 

Սակայն քչերին է հայտնի, թե իրականում ինչպիսի տեսք պետք է ունենար կառույցը:
NEWSPRESS.am Culture-ին Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրինությունը տրամադրեց բացառիկ լուսանկարներ ու տեղեկություններ այն մասին, թե իրականում ինչպիսին պետք է լիներ «Զվարթնոց» օդանավակայանը:

«Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել էր դեռևս Անտոն Քոչինյանի օրոք: Մրցույթին ներկայացված 3 նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել: ՀԿԿ-ի առաջին քարտուղար ընտրվելուց հետո, Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց 3 նախագծերից ստեղծել մեկը՝ վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը:

Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է. «Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում՝ ճարտարապետությունը. առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը: Բայց այն, ինչ այժմ կառուցվել է, ամբողջական նախագիծը չէ: Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է»:

Օդանավակայանի առաջին հերթը ապահովելու էր ներքին՝ միութենական չվերթները, իսկ երկրորդը՝ արտաքին միջազգային չվերթները:

Օդանավակայանը կառուցվեց շատ կարճ ժամանակում և մեծ հանդիսավորությամբ բացվեց 1982 թվականի փետրվարի 10-ին:

«Զվարթնոց» օդանավակայանը նոր մտահղացումների և ձևերի ինքնատիպ զուգորդման փայլուն օրինակ է: Այս առումով՝ ինքնատիպությունն ապահովվում է ազգային ավանդական ճարտարապետական հիմքով՝ Զվարթնոց տաճարի նմանությամբ և կառուցման նոր տեխնոլոգիաներով:

«Զվարթնոց»-ի կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքին աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով: Սովետական միությունում այդ շրջանում նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները:

«Զվարթնոց»- օդանավակայանի ստեղծագործական խումբը՝ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Ժորժ Շխիյանը, Լևոն Չերքեզյանը, Մկրտիչ Մազմանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Վլադիմիր Գրիգորյանը՝ 1985 թվականին արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի»:

Փաստացի, կառուցվեց օդանավակայանի միայն մեկ կառույցը, սակայն նույնիսկ հիմա՝ քանդված ու լքված վիճակում, կառույցը շարունակում է հիացնել շատերին ու մնալ մեր ճարտարապետության պատմության ամենափառահեղ կառույցներից մեկը:

Լուսանկարներն ու տեղեկությունները NEWSPRESS.am-ին տրամադրել է Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրինությունը: