Կարեն Կարապետյանն իր խորհրդականներին ազատել է աշխատանքից
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 6-ին, աշխատանքից ազատել է իր խորհրդականներ Էդուարդ Ներսեսյանին, Արիաննե Բո Կնուպպե Կաոիլինին, Համլետ Հովսեփյանին, Էրիկ Գյուլազյանին, Արմեն Ավակ Ավակյանին, Ալեքսանդր Խաչատուրյանին, Մհեր Տերտերյանին, Սամվել Սարգսյանին ու Վռամ Գյուլզադյանին։