Պուտինը նոր դեսպան է նշանակել Հայաստանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Սերգեյ Կոպիրկինը նշանակվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան:
Այդ պաշտոնում նա կփոխարինի Իվան Վոլինկինին:
Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը, Սերգեյ Կոպիրկինը Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալն էր: