Ոստիկանությունը որոնում է ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողին
Ֆրանսիայի ոստիկանությունը Twitter-ի իր էջում հրապարակել է Փարիզի ահաբեկչություններին մասնակցության մեջ մեղադրվողներից մեկի լուսանկարը:Նրա անունն Աբդեսլամ Սալահ է, ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 5-ին, Բրյուսելում: «Ոստիկանությունը որոնում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողին»,- ասված է հայտարարությունում: