Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Վազող տողեր

«Շատացել են տղաները, ովքեր ցանկանում են ունենալ գեղեցիկ քիթ»․ պարզաբանում է վիրաբույժը

Անզեն աչքով էլ երևում է, որ վերջին տարիներին Հայաստանում շատերն են օգտվում պլաստիկ վիրաբույժի ծառայություններից։ Եթե տարիներ առաջ այդ մշակույթը դեռ չէր տարածվել Հայաստանում, կամ էլ անհասանելի էր շատերի համար, ապա վերջին տարիներին վերոնշյալ 2 պատճառներն էլ փոխվել են։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը խոսեց, թե վերջին տարիներին ովքեր են հիմնականում հաճախում պլաստիկ վիրաբույժի մոտ ու ի՞նչ խնդիրներով։

«Մոտ 10 տարի առաջ էսթետիկ վիրահատության համար ավելի շատ դիմում էին աղջիկները ու հիմնականում ցանկանում էին, որ ունենան գեղեցիկ քիթ։ Եթե այդ տարիների ցուցանիշներին հետևենք, ապա տղաները կազմում էին մոտ 20 տոկոս, ովքեր հիմնականում դիմում էին, քանի որ ունեին շնչառական խնդիրներ։ Հիմա թվերը փոխվել են ու շատացել են նաև տղաները, ովքեր հիմնականում գալիս են, որ ունենան գեղեցիկ քիթ։ Կարելի է նշել նաև ականջի վիրահատության (լոշտակության ուղղում) մասին, որի համար նույնպես գալիս են շատ տղաներ։ Հասուն տարիքի կանայք հիմնականում դիմում են մաշկի ձգման ու երիտասարդացման խնդրով։ Շատ են նաև ճարպակալման դեմ պայքարող հիվանդները, որոնց դեպքում ավելցուկային ճարպը հեռացնում ենք մարմնի մեկ մասից և ներարկում մեկ այլ հատված»։

Վիրաբույժն ընդգծեց, որ քթի ու էսթետիկ այլ վիրահատությունների խնդրով հիմնականում դիմում են 20-35 տարեկան մարդիկ։

Գոռ Ամիրբեկյանը խոսեց նաև Հայաստանում պլաստիկ վիրաբուժության մշակույթի ու բացթողումների մասին։

«Օրինակ՝ ԱՄՆ-ում շրթերի մեծացում կարող են անել այն մարդիկ, ովքեր կրթություն ու որակավորում ստանալուց հետո դառնում են պլաստիկ վիրաբույժներ, սակայն Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում մարդիկ կան, որ կատարում են շրթերի մեծացում, սակայն չունեն որևէ բժշկական կրթություն։ Այդ իսկ պատճառով շատ են դեպքերը, երբ բժշկական կրթություն չունենալով հանդերձ կատարում են շրթերի մեծացում ու արդյունքում հիվանդն ունենում է շատ խնդիրներ։ Շատ դեպքերում գալիս են մարդիկ ու նշում, որ ցանկանում են ունենալ փոքր քիթ։ Սակայն նայում ես այդ մարդուն ու տեսնում, որ նա ունի շատ գեղեցիկ քիթ։ Շատ անգամ նույնիսկ զգուշացնում ենք, որ վիրահատությունից ամիսներ հետո նա կունենա շնչառական խնդիրներ, սակայն նրանք նշում են, որ անկախ ամեն ինչից պետք է փոքրացնենք։ Այդպիսի դեպքերում էլ բժիշկն է զգուշացնում, որ վտանգավոր է, սակայն մարդն ինքը չի հետևում բժշկի խորհրդին ու վնասում է առողջությունը»։

Գոռ Ամիրբեկյանն ընդգծեց նաև, որ չափի մեջ ու մասնագիտորեն ճիշտ կատարված վիրահատությունները վտանգ չեն կարող առաջացնել։ Նա հավելեց նաև, որ ճիշտ վիրահատություններից բացի կապ ունի նաև մարդու օրգանիզմը, որը շատ դեպքերում տարբեր ձևերով է արտահայտվում օրգանիզմ ներարկված օտար մարմնին։