Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Վազող տողեր

Խաղաղությունը տուն ուղարկեցին, իրենք այդպես էլ չեկան. միջոցառում՝ Փամբակ-Դարանակի դպրոցում (ֆոտո)

Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ու նորից հերոսներ են ծնվում հայ մորից» խորագրով հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ապրիլյան հերոսամարտում զոհված հայորդիների հիշատակին: Միջոցառումը կազմակերպել էր հիշյալ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հրանուշ Ղևոնդյանը: Շուրջ երկու ժամ տևած միջոցառմանը ներկա էին՝ Ապրիլյան հերոսամարտում զոհված պայմանագրային զինծառայող, դիպուկահար Հարություն Հովհաննեսի Աբրահամյանի (ի դեպ, Հարությունի հայրը Արցախյան ազատամարտի վետերան է) կինը, երեխանները և բարեկամները, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Լյովա Խաչատրյանը, Վանևան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Քոչարյանը և այլք: 

Միջոցառման ժամանակ անդադար հնչող հերոսապատման հանդիսատեսի առաջ դպրոցի աշակերտները, ովքեր կրում էին զոհված զինծառայողների նկարներով շապիկներ, խոսում էին ցավալի պատերազմի ու դրան զոհ գնացած քաջերի մասին, որ գնացին խաղաղության հետևից…խաղաղությունը տուն ուղարկեցին, բայց իրենք այդպես էլ տուն չեկան:

Միջոցառման վերջում, NEWSPRESS.am-ի հետ զրույցում Լյովա Խաչատրյանն ասաց.
«Սա, իմ՝ այս ֆորմատով երբևէ ներկա գտնված ամենահուզիչ ու ուսանելի միջոցառումն էր, ես երկու ժամվա ընթացքում սովորեցի այնքան, որն իմանալու համար անհրաժեշտ էր մի շաբաթ հեռուստացույց նայել, և, որպես դպրոցի տնօրեն, ես հպարտ եմ, որ այս ամենը սովորեցի մեր երեխաններից, ուրեմն իզուր չէ մանկավարժի չարչարանքը»:

Վանևանի դպրոցի տնօրեն Վազգեն Քոչարյանը ևս գովեստի խոսքեր ասաց.
«Լինելով մանկավարժ` ես շատ եմ կարևորում նման միջոցառումները, որոնք սոսկ միջոցառում չեն, ունեն դաստիարակչական, սովորեցնող, հայրենասիրություն սերմանող բնույթ, հատկապես՝ սահմանամերձ գյուղերում, ինչպիսին է՝ Փամբակը»:

Ամփոփելով իր կոլեգաների միտքը՝ դպրոցի տնօրեն Արթուր Բարսեղյանն ասաց.
«Տղաները մեզ՝ մեր ունեցած այսօրվա ու վաղվա համար շատ թանկ՝ իրենց կյանքերով վճարեցին, իսկ այն, ինչ մենք հիմա անում ենք, ամենաքիչն է, ինչին արժանի են նրանք: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ այսպիսի դպրոց՝ պրոֆեսիոնալ ուսուցիչներով ու շնորհաշատ աշակերտներով: Գյուղը սահմանամերձ է, այստեղ հայրենիքի ու հայրենասիրության գաղափարը անվերջ պիտի զանգի պես ղողանջի, այսուհետ նման միջոցառումներն էլ ավելի հաճախ կկազմակերպվեն. ես անձամբ եմ հետևում դրանց»:

Այս միջոցառումն իր տեսակով միակը չէր դպրոցում, այստեղ ոչ մի տոն անուշադրության չի մատնվում, հատկապես, երբ այն կապված է հայրենիքի ու դրա պաշտպան զինվորների հետ: Այս առումով հատկանշական էր տնօրեն Արթուր Բարսեղյանի խոսքը.
«Հունվարի 28-ը, մայիսի 8-ը, 9-ը, միշտ կարմիրով նշված են եղել և նշված են լինելու ոչ միայն իմ տան ու աշխատասենյակի օրացույցների վրա, այլև՝ սրտիս մեջ: Արդեն երկու տարի է, որ իմ սրտում կարմիրով եմ նշում նաև ապրիլի 2-5-ը, քանի որ դա, ցավոք սրտի մեծ ու անդառնալի կորուստներով, մեծ հաղթանակ էր»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ միջոցառումը կայացավ ոչ թե ապրիլի 2-ին, այլ՝ 4-ին, կազմակերպիչ Հրանուշ Ղևոնդյանը պատասխանեց.

«Նախ՝ այսօր Հարություն Աբրահամյանի զոհվելու օրն է, նա շատ կապված էր այս գյուղի հետ, այս գյուղի փեսա էր, շատ ընկերներ ուներ այստեղ: Իսկ բացի այդ, ապրիլի 4-ն այդ պատերազմի վերջին թեժ էպիզոդն էր, հաղթանակի ավետիսը, որի ղողանջները լսվեցին ապրիլի 5-ին, հետո էլ՝ մենք երբեք ֆիքսված օրացույցով չենք հիշել մեր հերոսներին, նրանց հուշը միշտ վառ է և երբեք չի մարելու մեր սրտերում, հետևաբար զարմանալի չի լինի, ընդհակառակը, պարտադիր է, որ նման միջոցառումները հերթ չտան իրար»:

Միջոցառման վերջում Հարություն Աբրահմյանի կինը՝ Արփինեն, շնորհակալություն հայտնեց՝ նման միջոցառում կազմակերպելու և իրենց հրավիրելու համար.
«Շնորհակալ ենք հիշելու և այսպիսի հուշ-ցերեկույթ կազմակերպելու համար, այսկերպ մեր ցավը գոնե փոքր-ինչ թեթևանում է»,-ասաց հերոսի կինը:

Մենք տեղեկացանք, որ դպրոցի մի անկյունում բացվելու է տեղեկատու-հուշատախտակ, որի վրա փակցված կլինեն Ապրիլյան հերոսամարտում զոհված հայորդիների լուսանկարներն ու նրանց մասին հակիրճ տեղեկություններ:

Լուսանկարները՝ Համլետ Կոնջորյանի