Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Հասարակություն

ՀՀ դատախազությունը համաձայն չէ ՄԻՊ-ի հետ

ՀՀ դատախազությունը խիստ միակողմանի է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. հաղորդման առանձին գնահատականներն ու որակումները: Ներկայացնում ենք դատախազության հայտարարությունն ամբողջությամբ.

«Բարձր գնահատելով մարդու իրավունքների խախտումներն անհանդուրժողականորեն բարձրաձայնելուն, դրանց վերացմանը և այդպիսի իրավիճակների հանգեցնող իրավակարգավորումները չեզոքացնելուն ուղղված ցանկացած գործունեություն և կարևորելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) դերը իրավունքների երաշխավորման պետական մեխանիզմերի համակարգում, ՀՀ դատախազությունն արձանագրում է, որ «2017թ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ ներկայացված որոշ դատողություններ և որակումներ, մեղմ ասած, զուրկ են իրավական հիմնավորումից, առանձին դեպքերում խիստ միակողմանի գնահատականներ են պարունակում:

Այսպես, անդրադառնալով ընտրական իրավունքի երաշխավորման խնդիրներին և այդ համատեքստում քննարկելով 2017թ. տեղի ունեցած ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունների ստուգման թվային տվյալները՝ Պաշտպանը դրանցից չբխող հետևություն է արել այն մասին, որ արձանագրված իրողությունները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա և մտահոգություններ են առաջ բերել ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ: Այնինչ միայն այն հանգամանքը, որ հենց Պաշտպանը ընտրակաշառքի վերաբերյալ 1000 հրապարակումներից միայն 100-ն է համարել դատավարական ճանապարհով ստուգման ենթակա և ուղարկել քրեական հետապնդման մարմիններին կամ ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ 850 հրապարակումներից միայն 131-ն է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակել, առավելապես կարող էր հանգեցնել այն հետևության, որ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ մտացածին տեղեկությունների շրջանառումը, ընտրական խախտումները բացառելուն, կանխելուն, բացահայտելուն, դրանց կապակցությամբ օբյեկտիվ քննություն իրականացնելուն ուղղված ջանքերը արհեստականորեն մրոտելու ակնհայտ միտում են ունեցել:

Նույն տրամաբանությամբ է կառուցված նաև լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ Պաշտպանի այն դատողությունը, որ լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում, որ պատասխանատվության մեխանիզմի բացակայության պատճառով ստեղծվում է անպատժելիության տպավորություն: Եզրահանգումը չի բխում հաղորդման մեջ բերված թվային տվյալներից այն մասին, որ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ որևէ հաղորդում անհետևանք չի մնացել, դարձել է պատշաճ ստուգման և քննության առարկա՝ համապատասխան դատավարական հետևանքներով: Ավելին, այդ ուղղությամբ կատարված աշխատանքը կհամարվեր ամբողջական և օբյեկտիվ ներկայացված, եթե հաղորդման մեջ նշվեր նաև պատասխանատվության մեխանիզմի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված ինստիտուցիոնալ միջոցների մասին: Մասնավորապես, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը, խոսքի ազատության հիմնարար իրավունքի արդյունավետ քրեաիրավական պաշտպանությունն ապահովելու համար 2017թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Դրանով նախատեսվող իրավակարգավորմամբ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի սուբյեկտ պետք է հանդիսանա ցանկացած անձ, այլ ոչ թե միայն պաշտոնատար անձը:

Պաշտպանն անդրադարձել է արդար դատաքննության իրավունքի ապահովման հարցերին և դրա շրջանակում քննարկել բացատրությունը որպես ապացույց դիտելու հիմնահարցը և բացասական համարել բացատրությունը որպես ապացույց դիտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազության կոլեգիայի 2016թ. դեկտեմբերի 16-ի նիստում ընդունված որոշումը:

Հաղորդման մեջ ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումը ներկայացվել է դրա համատեքստից դուրս, այդ որոշումը ակնհայտ նպատակ է ունեցել բացառելու բացատրությունը որպես անվերապահ ապացույց դիտելու արատավոր պրակտիկան: Դատախազության կոլեգիայի որոշումը հիմք է ընդունել այդ կապակցությամբ եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը և որոշման այլ կետերում պահանջ է սահմանել քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման կարգի կամ դրանց ընթացքում մարդու հիմնարար իրավունքների խախտումները բացառելու վերաբերյալ , սահմանել բացատրությունը որպես ապացույց մեղադրանքի հիմքում դնելու ողջամտորեն անհրաժեշտ բացառիկ դեպք: Վստահաբար, դատախազությունն անթույլատրելի է համարում լռելու իրավունքի խախտմամբ ստացված բացատրությունը որպես ապացույց դիտելը: Այդ կապակցությամբ կոլեգիայի որոշման հիմքում դրված վերլուծություններն ուղարկվել են դատախազության բոլոր ստորաբաժանումներին, հետաքննություն և նախաքննություն կատարող մարմիններին:

Դատախազության կոլեգիայի որոշումներում բազմիցս շեշտվել է նաև առանց համապատասխան դատավարական կարգավիճակի փաստացի քրեական հետապնդման անթույլատրելիությունը, այն դիտվել է որպես հիմնարար խախտում՝ դրա կոնկրետ դատավարական հետևանքներով:

Անընդունելի են նաև դատական սանկցիայի կիրառման դեպքում ամբաստանյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի իրացման հարցի հետ կապված Պաշտպանի մտահոգությունները: Հակառակ Պաշտպանի այն դատողության, որ օրենսդրորեն սահմանված չէ, թե որն է արդարադատության գերակա շահը, որի դեպքում իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը կարող է ստորադասվել, անհրաժեշտ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1403 որոշմամբ, համապատասխան քրեադավարական նորմերի համակարգային իրավամեկնաբանությամբ, այդ իրավունքի բացարձակությունը սահմանափակելու համար բավարար արդարադատության շահը հստակեցված է:

Անդրադառնալով խափանման միջոց կալանավորումը կիրառելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների և դրանց բավարարման վերաբերյալ վիճակագրության կապակցությամբ Պաշտպանի նկատառումներին՝ չի կարելի չնկատել, որ այդ կապակցությամբ ևս կատարված աշխատանքի վկայակոչումներն ու դրա արդյունքներին տրված վերջնական գնահատականը չեն համընկնում: Հաղորդման մեջ ներկայացնելով, որ ի թիվս այլնի՝ ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են անհիմն կալանավորման դեպքերը բացառելու և կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտ գործիքակազմեր՝ դրանց չհամապատասխանող հետևություն է արվել ներկայացված միջնորդությունների բավարարման բարձր ցուցանիշների՝ մտահոգիչ լինելու մասին: Պաշտպանն իր դիտարկումներում առաջնորդվում է միջնորդությունների՝ ցանկացած դեպքում անբավարար հիմնավորվածության կանխավարկածով՝ առանց հաշվի առնելու ներդրված գործիքակազմերի ազդեցությունը պրակտիկայի վրա:

2016թ. համեմատ, 2017թ. կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը նվազել է 180-ով կամ 15.4%-ով: Պետք է նկատի ունենալ, որ այս արդյունքի ֆոնին է արձանագրվել 2016թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ներկայացված միջնորդությունների բավարարման 2 տոկոսային կետով ավելացման ցուցանիշը: Այս հանգամանքն ակնհայտորեն պետք է դիտարկել որպես ոչ բավարար հիմնավորվածությամբ միջնորդություններ ներկայացնելու պրակտկայից հրաժարվելու ցուցիչ: ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով սահմանված արդյունավետ մեխանիզմերի գործողությունը կարող էր և պետք է հանգեցներ հենց կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացմանն ու դրանց բավարարման ցուցանիշների աճին:

Ինչ վերաբերում է հաղորդման մեջ նշված՝ իրավունքների սահմանափակումների կոնկրետ դեպքերին, ապա անհրաժեշտ է փաստել, որ այդպիսի մի շարք դրսևորումներ չեզոքացվել են իրավապահպան ամենօրյա գործունեությամբ՝ ի իթվս այլնի, նաև Պաշտպանի հետ համագործակցության արդյունքում: Բարձրացված լինելու դեպքում հաղորդման մեջ թվարկված դեպքերը ևս կարող էին ստանալ համապատասխան լուծումներ:

Իրավունքների անհիմն սահմանափակումների նկատմամբ ՀՀ դատախազությունը անհանդուրժողական է, և այդ համատեքստում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության ինչպես կոնկրետ այնպես էլ համակարգային խնդիրների լուծման համար պատրաստ է բաց համագործակցության»: