Սերժ Սարգսյանը գլխավոր խորհրդականին ազատել է պաշտոնից
Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Արամ Ղարիբյանին ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում: