Լավրովն ընդգծել է, թե ինչ է անհրաժեշտ ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթաց ապահովելու համար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին բանակցային գործընցաթում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է հրաժարել այն անվստահությունից, որ ունեն միմյանց նկատմամբ, միաժամանակ օգտագործելով 2011 թ. կազանյան գագաթնաժողովի ընթացքում ունեցած ձեռքբերումները: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ամենակարևորը՝ հեռանալ այն անվստահությունից, որը երբեմն-երբեմն ի հայտ է գալիս բանակցային գործընթացի ժամանակ և կենտրոնանալ իրատեսական, գործնական գաղափարների վրա, որոնք բավականին շատ են»,- հայտարարել է Լավրովը. հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Նրա խոսքով՝ այդ գաղափարները պետք է ամրագրել թղթի վրա:
Լավրովը նշել է, որ 2011-ի կազանյան գագաթնաժողովին նախապատրաստությունն ինտենսիվ է ընթացել, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև:
«Գագաթնաժողովի ընթացքում առաջ եկան լրացուցիչ հարցեր և մեկնաբանություններ: Այդպես լինում է: Մենք դրանից հատուկ ողբերգություն չենք սարքում: Աշխատանքները կշարունակվեն: Վստահ եմ, որ կազանյան փաստաթղթում առկա դրույթների հիմնական մասը պահանջված են»,- ընդգծել է Լավրովը:
«Այդ տարիների ընթացքում ձեռքբերումներից, կարծում եմ, ոչինչ չի կորել: Չնայած, իհարկե, այս տարիների ընթացքում նոր մտքեր են ի հայտ եկել, որոնք այժմ համանախագահները զարգացնում են կողմերի հետ շփումներում