Բանանը կրկին թանկացել է (ֆոտո)
Հայաստանում բանանի շուկան կարծես թե այդպես էլ չի կարգավորվում:
Մեծ աղմուկից հետո էկզոտիկ մրգի այս տեսակը բավականին էժանացել էր, սակայն այս օրերին մեկ կգ-ի արժեքը տատանվում է 800-900 դրամի շրջակայքում:
Դա իրականում բավականին բարձր գին է՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ նոր տնտեսվարողների մուտքով պայմանավորված` մի պահ գինն իջել էր՝ հասնելով 400 դրամի:
Սակայն, ինչպես երևում է, բանանի բիզնեսով զբաղվողները կրկին որոշել են նոր «ասաբնյակներ» գնել և այդ կերպ փորձում են մեծ գումարներ վաստակել:
Մի խոսքով՝ աշխատեք զերծ մնալ ոսկու գնի չափ բարձր բանաններից: