Կինն իր կինը չէր, ոսկին իր կնոջ ոսկին չէր, դրա համար էլ որտե՞ղ է նա հիմա... (տեսանյութ)
Ապրիլի 4-ին Ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել մի կին եւ հայտնել, որ 2 օր առաջ Գենա ներկայացած գնչուն գողացել է իր ոսկե կախազարդով ու խաչով շղթան: Կինը պատմել է, որ մարտի վերջին շրջիկ առեւտրով զբաղվող երիտասարդից անկողնային պարագաներ ու խոհանոցային դանակներ է գնել: Այդ ժամանակ երիտասարդի աչքից չի վրիպել տան մի անկյունում դրված ոսկեղենը ու նա մի քանի օր անց վերադարձել է այլ ապրանքներով: Երիտասարդի գնալուց հետո կինը նկատել է, որ ոսկեղենը չկա: Դեպքի այլ մանրամասների ու ոստիկանության ձեռնարկած միջոցառումների մասին՝ ներկայացվող տեսանյութում: