Կանանց ու աղջիկների մոտ մերկացող մոլագարը հայտնաբերվել է. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումերի շնորհիվ Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ Դահար Թ.-ին։
Վերջինս կասկածվում է Արաբկիր վարչական շրջանի մի քանի հասցեներում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։
Նա հիմնականում կանանց և աղջիկների մոտ մերկացրել և սեռական օրգանն է ցույց տվել։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հնարավոր է՝ հետաքննիչի որոշմամբ նշանակվի նաև հոգեբուժական փորձաքննություն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: