ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ

Փոստանջյան vs Սարգսյան

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ՀՀ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

 Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 9-ին, Երևանի Վ. Սարգսյան 5 հասցեում տեղակայված Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության առջևից, ժամը 16:00-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել հրապարակային մեղադրանքով (Հաղորդում հանցագործության մասին) ընդդեմ Սերժ Սարգսյանի պետական դավաճանության, որը ներառում է.

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության դեմ ուղղված հանցագործություն` պետական դավաճանություն:
Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ:
Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչեր:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքների, քաղաքական համակարգի դեմ ուղղված հանցագործություն` պետական իշխանության յուրացում:
Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության և պաշտպանության դեմ ուղղված հանցագործություն՝ վնասարարություն:

Սերժ Ազատի Սարգսյանի անձի բնութագրում

Սերժ Ազատի Սարգսյանը բնութագրվում է հետևյալ կերպ ՍՍՀ–ի կազմում գտնվող ԼՂԻՄ–ում Ադրբեջանի կուսակցական նոմենկլատուրայի ներկայացուցիչ և հայատյաց Բորիս Կևորկովի (ԼՂԻՄ-ի վերջին ղեկավարի) օգնականը և վերջին բոլշևիկ:

Արդի Հայկական պետականության պատմության մեջ եզակի դեպք է, երբ նույն անձը հասցրել է լինել պատգամավոր, ոստիկանապետ, ազգային անվտանգության ծառայության պետ, պաշտպանության կոմիտեի ղեկավար, պաշտպանության նախարար, վարչապետ և նախագահ:

Սերժ Ազատի Սարգսյանը եղել է կոմունիստ և ՀՀՇ/ՀՀԿ անդամ:

 Արդի Հայկական պետականության տարածքային ամբողջականության պաշտպանության հրաժարման նկարագրություն

Մինչև Խորհրդային Միության անկումը` Արցախյան շարժումը սկսել է «Հանուն Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի միացման Հայաստանին» կարգախոսով: Այս նպատակի համար շուրջ 100 հազար մարդ Արցախում և Նախիջևանում ստորագրությամբ իրենց կամքն են հայտնել վերամիավորվելու Խորհրդային Հայաստանի հետ: Հայ ժողովրդի օրինական պահանջը Ադրբեջանի կողմից ոչ միայն անտեսվել է, այլև հայ ժողովուրդն իր արդարացի պահանջը բարձրացնելու համար ենթարկվել է ցեղասպանության և զանգվածային տեղահանության: Ադրբեջանը հայ ժողովրդի հանդեպ սկսել է լայնածավալ պատերազմական գործողություններ: Արցախի և Հայաստանի սահմանամերձ խաղաղ բնակչությունը և հայ ժողովրդի նվիրյալ զավակները ոչ միայն դիմադրել են հարձակմանը, այլ նաև հայկական պաշտպանական բանակի միջոցով անցել են Հայրենիքի ազատագրմանը: Սակայն դավաճանության պատճառով մենք կորցրել ենք Արծվաշեն գյուղը (շուրջ 40 քառակուսի կիլոմետր), Հյուսիսային Արցախի` Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Մարտունաշենը (շուրջ 1000 քառակուսի կիլոմետր), հրաժարվել նաև Դաշտային Արցախի, Ուտիքի և Նախիջևանի (շուրջ 20.000 քառակուսի կիլոմետր) ազատագրումից, իսկ Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու փաստաթղթի կնքման փոխարեն ստորագրվել է անժամկետ զինադադարի մասին փաստաթուղթ: Այս ամենին 2016 թվականին ավելացել է հաջորդ դավաճանությունը` երկարատև խաղաղություն ունենալու համար կրկին չի վերականգնվել հայոց տարածքային ամբողջականությունը` ունեցել ենք հարյուրավոր զոհեր, վիրավորներ, խոշտանգված և սպանված խաղաղ բնակիչներ, Թալիշ գյուղի անկում, Լելե Թեփե բարձունքի կորուստ` ընդհանուր 800 հեկտար հայրենի սուրբ հողի կորուստ, և կրկին՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ կարգավիճակ` սահմանների վրա հարձակումներ, գրեթե ամեն օր` զոհեր և վիրավորներ: Ժամանակակից Հայկական պետականության անվտանգությունը դավաճանության պատճառով դարձել է չափազանց խոցելի: Ադրբեջանի կողմից հարձակման և պատերազմ ծավալելու պատասխանը պետք է լիներ համարժեք` արդի Հայկական պետականության տարածքային ամբողջականության նվազագույն վերականգնում, որի քաղաքական քարտեզը պետք է ներառեր ընդհանուր շուրջ 63.000 քառակուսի կիլոմետր:

Սերժ Սարգսյանի գործունեությունը Հայաստանի Հանրապետության բարձրագույն կառավարման պաշտոններում Հայկական պետականությանը և հայ ազգին պատճառել է հսկայածավալ վնասներ: Նրա գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի պետական անվտանգության դեմ ուղղված արարքներ:

Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ՝ 2008, 2013 և 2015 թվականներին, յուրացրել է և ցանկանում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո էլ զավթած պահել ժողովրդի իշխանությունը:

Հայաստանի Հանրապետությունում գործող իշ խանության ներկայացուցիչները, մասնավորապես` ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար անդամների, թույլ են տվել.

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության դեմ ուղղված հանցագործություն` պետական դավաճանություն

Առաջին անգամ Սերժ Սարգսյանի դավաճանությունը, նրա՝ թշնամու կողմն անցնելու գործողությունը կատարվում է 1992 թվականին, երբ հանձնում են Շահումյանը և Գետաշենը: Այդ ժամանակ նա եղել է պատասխանատու պաշտոնյա`1992-ի հունվար-օգոստոս ամիսներին ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի ղեկավար: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դավադիր ծրագրի իրականացման՝ Շահումյանի և Գետաշենի հանձնման դեմ դուրս եկած Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը սպանվում է 1992 ապրիլի 4-ին՝ այս սպանությանը մեղսակից է Սերժ Սարգսյանը:

Ժամանակակից Հայկական պետականությունը, կազմելով շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններ, միասնական անվտանգության համակարգ է, որի տարածքային ամբողջականության ոտնահարման վերաբերյալ ցանկացած հայտարարություն սպառնալիք է հայ ազգի անվտանգությանը (ուղղակի օգնություն է թշնամի Ադրբեջանին), և դիտարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով` պետական դավաճանություն: Հայաստանի և Արցախի Հանրապետությունները փաստացի մեկ ռազմաքաղաքական միավորում չճանաչելը, Արցախի Հանրապետությունը պաշտոնապես չճանաչելը, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չճանաչելը, Արցախի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության կողմից՝ ռազմական փոխօգնության, մեկ դրամական, անձնագրային և քաղաքացիության վերաբերյալ պայմանագրեր չկնքելը, որոնք ենթադրում են դե յուրե (de jure) միասնական պետականություն՝ այս ամենը Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից դավաճանություն են և ունեն ուրույն նպատակ` ստեղծել դյուրին պայմաններ Հայրենի բնօրրանի հողերը Ադրբեջանին հանձնելու համար՝ դրա դիմաց ստանալով միլիարդավոր դոլարների հասնող վարձատրություն և շարունակելով պահել բռնազավթված իշխանությունը:

Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ և հրապարակային կոչեր

2001 թվականի մայիսի կեսերին, Հայաստանի խորհրդարանում արցախյան հարցով լսումների ընթացքում այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարց-մեղադրանքին, թե 2001-ից ի վեր ինքը խոսում է փոխզիջումների մասին, ասել է. «Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից։ Նաև այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնելու շատ կրակակետեր։ Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»։

Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Այս հարցադրմանը Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ»։

2008 թվականին ստորագրել է «Մայնդորֆյան հռչակագիրը», որը ներառում է, այսպես կոչված՝ մադրիդյան սկզբունքները, համաձայն որի՝ հայրենի հողերը հանձնվում են թշնամուն, իսկ հայրենիքի պաշտպանությունը՝ օտար զինված ուժերին (ստեղծվում են բոլոր պայմանները` արդի Հայկական պետականությունը հայաթափելու համար)։

2016 թվականի ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ հայկական կողմը տարածքներ է կորցրել քառօրյա պատերազմում: Սերժ Սարգսյանը նույն հարցազրույցում հայտնել է, որ 2011 թվականին Կազանում պատրաստակամություն է հայտնել ստորագրել փաստաթուղթ, համաձայն որի՝ Ադրբեջանին է հանձնում 8 հազար քառակուսի կիլոմետր Հայրենի բնօրրանի հող և Արցախի սահմանների պաշտպանությունը փոխանցում օտար զինված ուժերին: «Ես պատրաստվում եմ տարածքները հանձնել և կողմ արտահայտվել խաղաղապահներին, հետևաբար, բանակի վրա փող ծախսելու փոխարեն, այդ գումարները ուրիշ տեղ կօգտագործեմ»։

Ինչպես տարիներ առաջ նա հայտարարում էր, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», ապրիլյան պատերազմից հետո էլ նա հայտարարեց, թե 800 հեկտար կորուստը ռազմավարական առումով էական նշանակություն չունի:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքների, քաղաքական համակարգի դեմ ուղղված հանցագործություն` պետական իշխանության յուրացում

Սերժ Սարգսյանը 2008 և 2013 թվականների նախագահական կեղծված ընտրությունների և 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների կեղծված հանրաքվեի միջոցով բռնազավթել՝ յուրացրել է պետական իշխանությունը: Սերժ Սարգսյանը, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, համաձայն է եղել Հայաստանում Զինված ուժերն օգտագործել ժողովրդի դեմ (1996 և 2008 թվականների կեղծված նախագահական ընտրությունների խաղաղ բողոքի դեմ):

Տարիներ շարունակ խախտելով դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքը` Սերժ Սարգսյանը խոչընդոտել է արդարադատությանը, ուղղորդել դատարաններին` քաղաքական հակառակորդների, նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ զանգվածային բռնաճնշումներ իրականացնելու, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ հայտնվել են անազատության մեջ, հազարավոր մարդիկ ենթարկվել են հետապնդումների, ունեզրկման, խտրական վերաբերմունքի, բազմաթիվ մարդիկ ենթարկվել են խոշտանգումների, հաշվեհարդարի հետևանքով մարդիկ են սպանվել բանտերում, տասնյակ հազարավորների նկատմամբ խախտվել են մարդու հիմնարար իրավունքները, սահմանափակվել ազատությունները։

Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության և պաշտպանության դեմ ուղղված հանցագործություն` վնասարարություն 

Հայ ժողովրդի գիտական և ֆինանսական կարողությունները դիտավորյալ չօգտագործելով՝ Սերժ Սարգսյանն արգելափակել է Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը: Շուրջ քառորդ դար Հայաստանի Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհված զինծառայողների գործերը չեն բացահայտվել, քանի որ այն կհանգեցնի մեծ կոռուպցիոն գործարքների բացահայտման (թմրամիջոցների, զենքի առևտրի, այլ չարաշահումներից մինչև դավաճանություն):

Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նախագահությունը բռնազավթելու տարիներին՝ 2008 թվականից մինչև 2018 թվականը, մեր երկրի պետական պարտքը հասել է շուրջ 7 միլիարդ դոլարի, գաղթել են մի քանի հարյուր հազար մարդ, և Հայաստանը ներկայում դասվում է ծերացող բնակչությամբ երկրների շարքին՝ 11%:

Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման վերաբերյալ հաղորդման պահանջը

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 176, 178, 181 հոդվածներով և ՀՀ քրեական օրենսգրքի 299, 300, 300.1, 300.2, 301 և 304 հոդվածներով` պահանջում եմ հարուցել քրեական գործ և Սերժ Սարգսյանին ներգրավել որպես մեղադրյալ:

Կից ներկայացվում է Հաղորդումը հանցագործության մասին:

 

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ