«Ժողովուրդ». Ադրբեջանը զենք գնելու բավականին այլ տարբերակներ ունի` բացի ՌԴ-ից, միայն Ռուսաստանից կախված չէ. Ալ. Սկակով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու գործարքներին, հայտարարել է, թե այդ երկիրը դրանք չպետք է օգտագործի ոչ ՀՀ-ի, ոչ ՌԴ-ի դեմ:
«Սակայն Ադրբեջանը զենք գնելու բավականին այլ տարբերակներ ունի` բացի ՌԴ-ից: Դա, ինչպես հայտնի է, Իսրայելն ու զենքեր վաճառող այլ երկրներն են: Այնպես որ, Ադրբեջանը միայն կախված չէ մեզանից: Պետք է մտածել տարածաշրջանին սպառազինություն չվաճառելու մասին,- ասել է նա` պնդելով,- նաև հաշվի առեք, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա է գտնվում: Այս պարագայում պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահեր, բայց ունեն նաև հակասություններ: Դրանք հայտնի են, և այդ պարագայում սպառազինություն մատակարարել, որը կարող էր օգտագործվել նաև ՌԴ-ի դեմ, խելամիտ չէ, իհարկե»»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում