Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի

Սերժ Սարգսյանը... Արևմուտքն ասաց՝ անձրև է գալիս

Նախօրեին պաշտոնաթող վարչապետը վարչապետի պաշտոնում առաջարկել է այլևս ոչ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս իրադարձությունը սպասելի էր, չէ՞ որ վարչապետ՝ նախագահի լիազորություններով, դառնալու համար Սերժ Սարգսյանը սարեր և ձորեր շարժեց, փոխեց Սահմանադրությունը, Հայաստան քարշ տվեց նախագահացու, նախագահացուի համար նստավայր ստեղծագործեց, տվեց նրան պստիկ-մստիկ լիազորություններ, դաշտում իր համար տեղ բաց արեց, ՀՀԿ-ականներին տվեց բոլոր հնարավոր պաշտոնները, իր անունը դարձրեց վարչապետ, և այս ամենն Արևմուտքի քթի տակ՝ արևմտյան կառավարման համակարգի շրջանակներում։

Նա եղավ իր խոսքի տերը, որ այլևս նախագահ չի դառնալու և այդպես էլ արեց՝ իրենով արեց նախագահական կեցավայրը, որը ՀՀ բոլոր նախագահներինն էր, քանի որ այն չէր կարող զիջել մյուս նախագահին, այն «սեփականաշնորհեց»։

Իր նախագահավարչապետական աթոռն ամուր պահելու համար նա պիտան-անպիտան պաշտոններ է բաժանում, աչք է փակում նրանց կոռուպցիայի, փողալվացության, մանր-մունր ժուլիկության, ոչ պրոֆեսիոնալիզմի և այլ թերությունների վրա։

Նա օրենքները դարձրել է եվրոպական, իսկ մտածողությունը պահպանել է ասիական և այս պահին, երբ արևմտյան արժեքներով կարողանում է ասիական բարքերն առաջ տանել, բացի այդ, որևէ արևմտյան երկիր չի կարողանում մատնացույց անել երկրի ոչ ժողովրդավարական թերությունները, ապա ստացվում է, որ նա այն միակ ղեկավարն է, որ կարողանում է և՛ Արևմուտք խաղալ, և՛ Արևելք պահպանել։

Սերժ Սարգսյանը կարող է իր այս ճկունությամբ դասական օրինակ դառնալ աշխարհին, ովքեր ցանկանում են հավիտյանս հավիտենից ղեկավարել երկիրը՝ վարչապետի, նախագահի կամ էլ այլ անվան տակ։

Արտերկրի փորձագետներից մեկը նշել էր, որ Հայաստանի ղեկավարության և ժողովրդի մեջ խզում կա, ասել կուզի՝ ամեն մեկն ապրում է իր կյանքով։ Իշխանությունները չեն փոխվում, ժողովուրդը կա'մ համակերպվում է, կա'մ արտագաղթում․ պայքարում են միայն նրանք, ում ուսերին է մնացել պայքարը։ Հանրությունն արդեն հուսահատ է պատին անարդյունք զարնվելուց, քանի որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանա ևս մի քանի անգամ ընտրվել վարչապետ, հետո նախագահ, հետո վարչապետ, ապա ՀՀ Սահմանադրությունը հարմարեցված է Սերժ Սարգսյանի ցանկություններին։ Երևի ավելի ճիշտ կլիներ երկիրը հայտարարել միապետություն՝ և' Արևմուտքին սիրաշահել, և' Արևելքի ջրաղացին ջուր լցնել։

NEWSPRESS.am