Ո՞վ է կազմակերպել Փարիզում իրականացված ահաբեկչությունների շարքը
Աբդելհամիդ Աբաուդ…նա այն ահաբեկիչն է, ով կազմակերպել և հովանավորել է նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների շարքը: Ինչպես հայտնում է ֆրանսիական RTL ռադիոընկերությունը, այս ահաբեկիչը Սիրիայից է, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենաակտիվ գորհայիններից է, նրա անունը կապում են նաև Բելգիայում ահաբեկչություն պատրաստելու գործի հետ: Այս ահաբեկչի մասին ֆրանսիական հատուկ ծառայություններն իմացել են, ավելի վաղ նրան որոնել են նաև Հունաստանում: