Բուժական գյուղի գարունն ու NEWSPRESS.am-ի գեղեցիկ ֆոտոշարքը
Հայաստանում արդեն գարուն է, գյուղերում սկսվել են աշխատանքները, բնությունը ծաղկում է, իսկ մարդիկ տաքանում են արեգակի շողերի տակ։ Կոտայքի մարզի Բուժական գյուղը հայտնի է իր բնությամբ, պատմամշակութային կոթողներով, որոնց մի մասը կիսաքանդ են։
Սովետական կարգերի հաստատումից առաջ Բուժական գյուղում ապրում էին թուրքեր։ Թուրքեր էին ապրում նաև շրջակա գյուղերում։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ նույնիսկ հիմա հողամասը փորելիս գտնում են ոսկորներ ու թուրքերից մնացած իրեր։
Գյուղն ունի մի շարք խնդիրներ, որոնց մասին գյուղացիները բարձրաձայնում են։ Գյուղում չկա գազ, չկա ճանապարհ։ Խնդիրները շատ են, սակայն այս ամենի հետ մեկտեղ գյուղացիները մշակում են իրենց դաշտերը, զբաղվում անասնապահությամբ ու իրենց ոսկե ձեռքերով շենացնում են գյուղը։
Գյուղացիները շարունակում են ապրել, աշխատել ու արարել, ու դա է «պատճառը», որ գյուղն իր գեղեցկությամբ գերում է շատերին՝ անգամ գյուղի միջով անցնող զբոսաշրջիկներին։