ԱԺ-ն միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Ազգային ժողովն այսօրվա նիստում միաձայն կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Կողմ քվեարկեց 95 պատգամավոր:
ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց, որ փաստաթղթի նախաբանում են ընդգրկված քաղաքական հարցերը, երկրորդ մասում ընդգրկված են քաղաքական երկխոսության և բարեփոխումներին, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերող դրույթները, երրորդ մասն էլ վերաբերում է արդարադատությանը և մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին:
Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: