Ասյա Խաչատրյանին ոստիկանների կողմից բռնության ենթարկելու մասին նյութերի հիման վրա քրգործ է հարուցվել. ԱՀ դատախազություն
2018 թվականի ապրիլի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից։
«Տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Տարվում է նախաքննություն»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: