«Մենք միշտ մեր մատով մեր աչքը հանելու բնավորություն ունենք…». Գ. Սահակյան
«Քանի որ փաստաթուղթը դեռևս ԱԺ չի եկել, վաղ է տեսակետներ հայտնելը»: Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի հետ ստորագրված հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու փաստաթղթի արդյունքների մասին, լրագրողների հետ զրույցում իր տեսակետը հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Եթե փաստաթուղթը շահեկան լինի Հայաստանի համար, ապա ես ինչո՞ւ պետք է «դեմ» քվեարկեմ դրան»,- նկատեց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ երբ ռուսական զորքերը ետք է տեղավորվեին Հայաստանում, ինքն այդ ժամանակ էլ խորհրդարանում էր: «Մենք հիմնական թիմն էինք, որը «դեմ» քվեարկեց այդ գաղափարին: Տարիներ հետո, երբ ռոմանտիկ իրավիճակից դուրս եկանք, լրիվ քննարկեցին, տեսանք, որ դա միակ հնարավորությունն էր այդ պայմաններում»,- ասաց ԱԺ խոսնակը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցելությանն ու շրջանառվող լուրերին, թե Հայաստանը մտադիր է ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին, Գալուստ Սահակյանը նկատեց. «Մենք միշտ մեր մատով մեր աչքը հանելու բնավորություն ունենք, դա էլ գնաց այդ ճանապարհով»,- պատասխանեց Գ. Սահակյանը: