Արմեն Սարգսյանն օգնական և խորհրդականներ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Ալեքսանյանին Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Արա Ալեքսանյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,- ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Համլետ Գասպարյանը ևս նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:
Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:
«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Հասմիկ Պետրոսյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է կարգադրության մեջ: