Ո՞ւմ թշվառության վրա ես ծիծաղում՝ քո՞, թե՞ ժողովրդի
Լուսանկարում հրճվող պարոնը Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանն է:
Սա, հավանաբար, Կոստանյանի պերճանքն է: Ստորև կներկայացնեմ Կոստանյանի թշվառությունը:
Կոստանյանը ոչ վաղ անցյալում ՀՀ գլխավոր դատախազն էր, որը բազմաթիվ աղմկոտ դեպքերով աչքի ընկնելուց հետո, հեռացվեց իր պաշտոնից: Կոստանյանի ամենաաղմկոտ ծառայությունը կրիմինալին՝ Լիսկայի որդուն սպանության գործով արդարացնելն էր:
Արդարադատություն պահպանելու հարցում Կոստանյանը ոչինչ չարեց: Ավելին՝ անձնական ամբիցիաները բավարարելու համար մեկը մյուսի հետևից բանտեր նետեց ու քրեական գործեր հարուցեց այն մարդկանց դեմ, որոնց հետ տարիներ շարունակ խնդիրներ էր ունեցել:
Նկարում հրճվող Գևորգ Կոստանյանը բազմաթիվ անգամներ փորձել է շինծու քրեական գործեր հարուցելով՝ լռեցնել ազատ խոսքը, ազատ քաղաքացուն և իր դատախազ աշխատած տարիներին գնալով նմանվում էր Լավրենտի Պավլովիչ Բերիային:
Լուսանկարի թշվառությունն այն է, որ պատգամավորը կարող է ապրել միլիոնների մեջ, իսկ 35 տոկոս աղքատության մեջ ապրող երկրում մանուկները սոված քնեն, ծերերն էլ դեղի փող չունենալով՝ մահանան:
Սա Հայաստանն է, որտեղ քաղաքացին երբեք անվտանգ չի եղել, որտեղ օրենքը երբեք գերակա չի եղել, որտեղ օրենքը կառավարել ու արդարադատություն են իրականացրել կոստանյանգևորգները...
Լուսանկարն ապացուցում է հայտնի միտքը, որը այսօր գերակա է մեր պետության ղեկավարների մոտ. «Ժանտախտի օրոք քեֆ է ընթանում մի համատարած»:
Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն