Ֆանտաստիկ ու հզոր լուսանկարներ՝ «Ռոմա» - «Բարսելոնա» պատմական հանդիպումից (լուսանկարներ)
Երեկ տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի խաղարկության «Ռոմա» 3-0 «Բարսելոնա» հանդիպումը կմնա պատմության մեջ։ Մինչև հիմա շարունակվում են նյութերն ու հրապարակուներն այն մասին, թե մարդիկ, սպորտային մեկնաբաններն ու երկրպագուներն ի՞նչ էմոցիոնալ արձագանքներ են տալիս հանդիպման գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո։
Այդ հանդիպումը կմնա պատմության մեջ անկախ ամեն ինչից, թե հաջորդ փուլում ի՞նչ արդյունք կգրանցի հռոմեական թիմը։ Մինչ հանդիպումը, նույնիսկ «Ռոմայի» երկրպագուները չէին հավատում, որ իրենց թիմը կհաղթահարի այս պահի դրությամբ աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկի՝ «Բարսելոնայի» արգելքը, բայց արի ու տես, որ Հռոմում տեղի ունեցավ պատմական հանդիպում։
NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է ֆանտաստիկ լուսանկարներ՝ «Ռոմա» 3-0 «Բարսելոնա» հանդիպումից։