Մայիսի 1-ի կապակցությամբ՝ 4 օր հանգիստ
Ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 5-ին` շաբաթ օրը: Այս որոշումը կընդունվի կառավարության այսօրվա դռնփակ նիստում:
Ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր:
Այնպես որ՝ առաջիկայում աշխատողները կհանգստանան 4 օր՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 1-ին: