«Ժողովուրդ». Հերթական խայտառակությունը. Բանակից կապի միջոցներ են գողացել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Տավուշի մարզում մեկը մյուսի հետևից գողանում են ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցները:
Մասնավորապես հայտնի դարձավ, որ Արթուր Աբազյանին և Արտակ Մուքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Կոթի-Բարեկամավան ավտոճանապարհին կից հատվածից գաղտնի հափշտակել և իրենց տան բակ են տեղափոխել ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցներն ապահովող փայտյա հենասյուները և դրա վրա ամրացված Պ-270 տեսակի մալուխ, որով պետությանը պատճառվել է գույքային վնաս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում