Ասյա Խաչատրյանի հայտարարության փաստով նշանակված ծառայողական քննության ընթացքը կասեցված է. Արցախի ոստիկանություն
Հաշվի առնելով, որ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում սույն թվականի ապրիլի 10-ին հարուցվել է քրեական գործ, ուստի Արցախի Հանրապետության ոստիկանությունը ղեկավարվելով «ԱՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ԱՀ օրենքի պահանջներով՝ սույն թվականի ապրիլի 12-ից կասեցրել է նշանակված ծառայողական քննության ընթացքը։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: