Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Վազող տողեր

Մշակույթը դարձրել են խոպանատեղի

Խոսակցություններ են պտտվում, որ Գառնու տաճարի շրջակայքում բազմահարկ, շքեղ հյուրանոց են կառուցելու: 

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ անմիջապես բաղնիքի հարևանությամբ, Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ որոշվել էր սրճարան բացել, որը հանրային ճնշման ներքո փակվեց, այժմ էլ խոսվում է հյուրանոցի մասին:

Նշենք, որ այդ տեղանքը դեռևս ուսումնասիրության կարոտ է, և պեղումներ պետք է իրականացվեն, իսկ ինչ-որ մեկը, որը, ըստ լուրերի, հենց Գառնիի նախկին բնակիչ է, գործարար, ով այժմ բնակվում է ՌԴ-ում, ոմն Յուրա, որոշել է հենց տաճարի մոտ կառուցել իր հյուրանոցը:

Իսկ ինչո՞ւ հայ գործարարների զգալի մասը որևէ մշակութային պատկերացում չունի Հայաստանի մասին: Քանդում և ոտնատակ են տալիս մշակութային այն արժեքները, որոնք հարյուրամյակներով են հիմնվել և համարվում են ազգի ձեռքբերումները:

Պատասխանը պարզ է՝ գործարարները խելքը գլխին կրթություն չունեն, ապրում են առանց հոգևոր կյանքի և արժեքների, պարզապես փող են աշխատում` ինչպես կարողանում են՝ ի՞նչ մշակույթ, ի՞նչ արժեք:

Նույն առումով Հայաստանի բախտը մշակույթի նախարարների հարցում ևս չի բերել՝ ո՛չ Հասմիկ Պողոսյանն էր իրապես մշակութասեր, ոչ էլ, պարզվում է, Արմեն Ամիրյանը:

Հասմիկ Պողոսյանի մասին. այս տարիներին, ըստ որոշ լուրերի, հենց Գառնիի  տաճարն ամսական զգալի եկամուտներ է ունեցել, որը որևէ տեղ չի գրանցվել: Խոսվում է միլիոնավոր դրամների մասին:

Ի դեպ, ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, ըստ որոշ լուրերի, չի փայլել իր «մաքուր ձեռքերով»՝  հատկապես Գառնու տաճարի մուտքերի և ելքերի ֆինանսական հաշվետվությունների հետ կապված, որից իր բաժինն է ունեցել նաև Հասմիկ Պողոսյանը՝ մեծ մուտքերը ներկայացնելով քիչ մուտքեր, իսկ մնացած գումարներն ուղղել գրպանները:

Իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, ով պատասխանատու է նաև Գառնու տաճարի համար, մասնագիտությամբ տնտեսագետ է և գյուղատնտես, որևէ կապ չունի մշակույթի, հնագիտության, ընդհանրապես ոլորտի հետ: Հաստատ ինչ-որ մեկի ծանոթն է, ում խցկել են այստեղ: Ինչևէ, նման անօրինականություններով Հայաստանում արդեն որևէ մեկին չես զարմացնի:

Հաճախ են պատկան մարմինները խոսում ոչ մասնագետների մասին, որոնք ղեկավարում են իրենց ոլորտից տարբերվող աշխատանքներ: Ահա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» դրա վառ օրինակն է, և սա եզակի չէ:

Երբեմն զարմանալի է, թե ինչպես որևէ պաշտոն ստանձնելով` անձը վերածվում է գայլի՝ ոչնչացնում է հանուն փողի: Հուսանք՝ այս իրավիճակն ազգայինի հետ կապված չէ, այլ անհատների, հակառակ դեպքում՝ սեփական մշակույթը մշակույթի մարդկանց ձեռքով ոչնչացնելու համար չենք կարող այլ ազգերին մեղադրել, այլ ինքներս մեզ: Մի քանի վաչկառուն կարող է ոչնչացնել արժեքներ, որի ո՛չ ստեղծմանը, ո՛չ կերտմանը, ո՛չ պահպանմանը չի մասնակցում, այլ մտածում է միմիայն սեփական որկորը հնարավորինս շատ լցնելու մասին:

NEWSPRESS.am