Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. նրանց վիճակը կայուն ծանր է. «Արմենպրես»
Տավուշի մարզի Այգեձոր համայնքում ականի պայթյունի հետևանքով երեք քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Այգեձորի առողջության կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: «Միայն կարող եմ ասել, որ բժիշկները հիվանդների առողջական վիճակը գնահատում են բավարար»,- ասաց Մանուչարյանը:
Այգեձորի առողջության կենտրոնի գլխավոր տնօրեն Մուրադ Գրիգորյանը նշեց, որ ականի պայթյունից վիրավոր անձանց առողջության կենտրոն են տեղափոխել ապրիլի 12-ին: «Վիրահատությունները երեկ ավարտվել են, բոլորի վիճակը կայուն ծանր է»,- ասաց Գրիգորյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում