Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին
Մամուլ

«168 ժամ». Սերժ Սարգսյանը՝ Ազատության հրապարակում

«168 ժամ» թերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շուրջ երկշաբաթյա քայլարշավը երեկ հասավ Ազատության հրապարակ, որտեղ ակցիայի նախաձեռնողները չորսօրյա շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնելու՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու նպատակով։

«Իմ Քայլը» նախաձեռնությունից բացի, նույն պահանջով բողոքի ակցիաներ են անցկացրել և անցկացնելու նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Ինչ ընթացք և ավարտ կունենան բողոքի այս ակցիաները, բնականաբար, դժվար է ասել։

Ակնհայտ է, իհարկե, որ հաջողության հասնելու, այսինքն՝ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու տարբերակը չափազանց անհավանական է, իսկ իրականում՝ անհնարին։ Համենայնդեպս, անցած երկու շաբաթներին այս նախաձեռնությունների կազմակերպած բազմաթիվ բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ քաղաքացիները չեն արձագանքում այս միավորումների կոչերին, տասնյակ-հազարներ չեն լցնում հրապարակը։

Իհարկե, երեկ Ազատության հրապարակը բավական բազմամարդ էր, սակայն դա մեղմ ասած հեռու է կրիտիկական զանգվածի գեներացման համար անհրաժեշտ նվազագույն քանակից:

Այդ երևույթի պատճառները բազմաթիվ են, մեղավորները՝ նույնպես։ Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ունենք փողոցային պայքարը միջոցի փոխարեն նպատակի վերածած ընդդիմադիր ուժեր ու քաղաքացիական նախաձեռնություններ, որոնց պայքարը դժվար է քաղաքական օրակարգ անվանել, ունենք հանուն իշխանության պահպանման ու վերարտադրության՝ գրեթե ամեն ինչի պատրաստ իշխանություն, և ունենք գրեթե կատարյալ ապատիայի ու անտարբերության մեջ ապրող հասարակություն, որն իշխանությանը տվել է այսօր այդպես վարվելու մանդատը՝ անցած տարվա ընտրություններում այդ մանդատը վաճառելով 10 հազար դրամով։

Շատ է խոսվել այն մասին, որ ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է կարողանար հասարակությանը ներկայացնել այլընտրանք, որն ավելին կլիներ մարդկանց համար, քան 10 հազար դրամը։ Անցած տարվա ընտրություններում Ազգային ժողովի «Ելք» դաշինքի ներկայացրածն այլընտրանք որակվեց շուրջ 120 հազար քաղաքացիների կողմից, մյուսները գերադասեցին 10 հազար դրամը։

Անցած մեկ տարվա ընթացքում «Ելք» դաշինքը ոչ միայն չավելացրեց իրենց այլընտրանքը 10 հազար դրամից նախընտրածների տեսակարար կշիռը, այլ իր գործողություններով վստահաբար նվազեցրեց այն։ Ու այս պայմաններում սպասել, որ փողոցային պայքարով հնարավոր է կանխել անցած ընտրություններում հասարակության վաճառած մանդատով իշխանության պահպանումը, մեղմ ասած, միամտություն է, կամ, ինչպես ժամանակին ռուս փորձագետներից մեկն էր եռյակի պայքարի առիթով բնորոշել՝ կլոունադա։ Ի թիվս այլ բացասական հետևանքների, դրա ամենամեծ վնասներից մեկն այն է, որ այդպիսով հնարավորություն է տրվում իշխանությանը ներկայանալ որպես ավելի քաղաքական ու ավելի ինստիտուցիոնալ կառույց, ինչը միայն ու միայն նպաստում է իշխանության դիրքերի ամրապնդմանը։

Կար ժամանակ, երբ Հայաստանում քաղաքական օրակարգը թելադրում էր փողոցը, երբ հանրահավաքային հարթակը շատ ավելի ծանրակշիռ քաղաքական ամբիոն էր, քան խորհրդարանն ու մնացած բոլոր ամբիոնները միասին վերցրած։

Իհարկե, այդ ժամանակների պայքարները ևս հաջողությամբ չպսակվեցին, այդուհանդերձ, դրանք ունեին հստակ քաղաքական բովանդակություն ու հասարակության մեծ աջակցություն։ Այսօր բացակայում է թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Փողոցն արդեն ոչ թե քաղաքական օրակարգ թելադրող է, այլ իշխանության օրակարգին արձագանքելու ու զանազան, երբեմն՝ շատ կրեատիվ ֆլեշմոբեր իրականացնելու միջոց։ Ֆլեշմոբը Հայաստանում փոխարինել է քաղաքականությանը։

Ավելի մեծ նվեր իշխանությանն անգամ ինքը՝ իշխանությունը, չէր կարող երևակայել, քանի որ քաղաքականության բացակայությունը Հայաստանի գործող իշխանության հիմքերի հիմքն է։ Այդ իմաստով, Ազատության ու մնացած հրապարակներում երեկվանից եզրափակիչ փուլ մտած բոլոր գործողությունների ամենամեծ շահառուն Սերժ Սարգսյանն է, որի անունն այսօր ամենաշատն ու ամենաբարձրն է հնչում փողոցում։ Նա Ազատության հրապարակում է՝ նոմինալ առումով՝ որպես պայքարի թիրախ, իրականում՝ որպես պայքարի արդյունքի հասցեատեր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում