Աշխարհում ամենաշատը մահապատիժ իրականացվում է Իրանում, Իրաքում և Պակիստանում
Մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող Amnesty International միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` նախորդ տարի ամբողջ աշխարհում մահապատժի ենթարկված բանտարկյալների մոտ 1/4- ը դատապարտված են եղել թմրանյութերի օգտագործման կամ կիրառման համար:
Չորեքշաբթի օրը կազմակերպության կողմից հրապարակված տվյալներով` հայտնի է 993 մահապատժի մասին, որոնցից 272-ը կամ 27%- ը մահապատժի են ենթարկվել թմրանյութեր օգտագործելու կամ տարածելու մեղադրանքով: Միևնույն ժամանակ Amnesty International կազմակերպության տվյալներով` ամենաշատը մահապատիժ է իրականացվել Իրանում, Սաուդյան Արաբիայում:
Այս երկու երկրներում, ինչպես նաև Իրաքում և Պակիստանում է իրականացվել գրանցված մահապատիժների 84%-ը: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ գրանցված տվյալներն ամբողջական չեն, քանի որ, օրինակ, Չինաստանը տվյալներ չի ներկայացնում երկրում տեղի ունեցած մահապատիժների վերաբերյալ, սակայն հայտնի է, որ այնտեղ ամեն տարի մեծ թվով մահապատիժ է իրականացվում:
Գաղտնազերծված չեն նաև տվյալները Վիետնամում և Բելառուսում, սակայն կազմակերպությանը հայտնի է նշված երկրներում նախորդ տարի տեղի ունեցած առնվազն մահապատժի երկու դեպք, երբ մահապատժի ենթարկվածները դատապարտված են եղել բռնաբարության և սպանության համար: