«Այդպես որոշվեց». Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի առաջադրման մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ:
Գործադիր մարմինը, կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ, որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Նիստից հետո՝ վարչապետն իր թիմի՝ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ, ճաշեց «Մարիոթ» հյուրանոցում:
Տեղում Կարեն Կարապետյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչպես որոշեց իր տեղը զիջել Սերժ Սարգսյանին, վերջինս կարճ պատասխանեց՝ «այդպես որոշվեց», ապա բարձր տրամադրություն մաղթեց բոլորին: