Անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել

Նիկո՛լ, հանկարծ էս ժողովրդին չխաբես․ նրանց խաբելը քո խղճի վրա է մնալու

Մինչ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարկում հայտարարում էր, թե ծրագրերը փոխվել են և պետք է ավտոերթով մեկնեն Ծաղկաձոր, ոչ թե շրջափակեն Ադամյան փողոցը, քանի որ իշխանությունը ճողոպրել է, Ծաղկաձորում արդեն ընթանում էր ՀՀԿ-ականների նիստը։

Գործադիր մարմինը նիստում որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանին։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց ուրիշ ժամ էին հաղորդել, դրա համար էլ չհասցրեցին մեկնել Ծաղկաձոր և եղավ այն, ինչ եղավ։

Այստեղ կարելի է ասել, որ Հանրապետականն ավելի խորամանկ է գտնվել և գործել է․ «թե դու աղվեսն ես, ես՝ պոչն եմ» սկզբունքով։ Մյուս կողմից էլ՝ չի բացառվում, որ իշխանության և ընդդիմության «ժամային գոտիների անհամատեղելիությունը» նախապես պլանավորված սցենարի մաս է կազմում։

Ընդհանրապես, մի քիչ անհասկանալի է, թե կոնկրետ ինչ է ուզում անել Փաշինյանը, օրինակ՝ Ֆրանսիայի հրապարակն ազատագրելով, կամ ումի՞ց է ազատագրում կամ ինչո՞ւ է շրջափակում...

Եթե ՀՀԿ-ականներից, ինչպես նա ինքը հայտարարեց, ապա հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է համոզված, որ հանրապետականները գալու են Ֆրանսիայի հրապարակ, կամ մի՞թե դա է առաջանահերթ խնդիրը...

Ու մինչ Փաշինյանն ու ակցիայի կազմակերպիչները շրջում են փողոցներով, «գրավում» Հանրային ռադիոն ու ձախողվում (քանի որ այդպես էլ եթերը գրավել չկարողացան), փակում փողոցները, անկարգություններ ու օրինախախտումներ անելով՝ պահանջում օրինականություն, իշխող կուսակցությունն իր գործն է անում աչքից ու ականջից հեռու, և ամենագլխավորը՝ չուզողներից հեռու: Իսկ Փաշինյանը մարդկանց հետ «գրաված» տարածքներում պարզապես ճեմում է ու իրենց ուսերին տուգանքեր կուտակում:

Իհարկե, ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ Նիկոլ Փաշինյանը կհասնի իր նպատակին, հարցն այստեղ այն է, թե ո՞րն է նրա նպատակը․ չգիտես ինչու՝ խաղաղ աշխատողներից զավթել օֆիսնե՞ր, խանութնե՞ր ու հրապարա՞կ... Ինչո՞ւ, որ ի՞նչ անի։

Մյուս կողմից էլ, եթե նա հայտարարում է, որ այս ամենը նախապատրաստական աշխատանք է՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովը շրջափակելու համար, ուրեմն դա ավելի վատ է, քանի որ Փաշինյանը բացեիբաց հայտարարում է իր ճանապարհային քարտեզը: Իսկ իշխանությունն էլ, որքան էլ վատը լինի, ինչպես ասում են՝ էշի ականջում քնած չէ ու լսում է ընդդիմության քայլերի մասին՝ իր հերթին պլանավորելով իր անելիքները՝ այդ քայլերի առաջն առնելու համար։

Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պարբերաբար հայտարարություններն իրենց քայլերի մասին, որոնք իշխանությանը զգուշացնում են այս կամ այն կետում զգոն լինել՝ մյուս կողմից էլ փողոցներում տիրող անկարգությունը, ավելի շատ անորոշություն են մտցնում հասարակության շրջանում, քան հավատ, որ կարող է ինչ-որ բան փոխվել։

Ի վերջո, հասարակությունը ոչ թե Հանրային ռադիոն, կամ հրապարակը գրավելու խնդիր ունի, այլ ԱԺ-ն, Բաղրամյան 26-ն ու Նախագահի աթոռը։ Ու արդեն այնպիսի տպավորություն է, թե չկա օրակարգ, ու հավաքված հասարակությունն էլ կարծես մի տեսակ զոմբիացված ամբոխի տպավորություն է թողնում, ովքեր ամեն քայլափոխի գոռում են՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին», ծափ տալիս ու սուլում։

Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը, ովքեր մինչ այս ողջունում էին նախաձեռնությունը, այժմ սկսել են կասկածելի մեկնաբանություններ թողնել․ «Նիկո՛լ, հանկարծ էս ժողովրդին չխաբես», «Նիկոլ, եթե էս մարդկանց խաբես, նրանց խաբելը քո խղճի վրա է մնալու», «Նիկոլ, տե՛ս, հանկարծ ճանապարհի կեսից հետ չկանգնես»․․․

Արմինե Մկրտումյան