Նիկոլի հեռանալուց հետո Հանրային ռադիոն վերականգնել է հեռարձակումը
Հանրային ռադիոյի առաջին ծրագիրը ժամը 16։55-ին վերականգնել է հեռարձակումը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ մուտք էր գործել Հանրային ռադիոյի շենք եւ ուղիղ եթեր էր պահանջում, սակայն նրան հրաժարվել են ուղիղ եթեր տրամադրել՝ առաջարկելով եթերի գնալ այլ ժամի, ապա անջատել են շենքի լույսերը:
Հեռարձակումը վերականգնվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիրները լքել են շենքը։