Անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել

«Ընդդիմադիր» «Ծառուկյան դաշինքը» ոչինչ չի անում կանխելու ՍերԺ Սարգսյանի վարչապետ դառնալը

Մեր դաշինքն ընդդիմադիր է, և ընկալելի չի լինի Հանրապետականի թեկնածուին կողմ քվեարկելը: Եթե ընդդիմությունը կողմ է քվեարկում վարչապետին՝ կառավարության ղեկավարին, այսինքն՝ հավանություն է  տալիս կառավարության ծրագրին, դրանից հետո դու այլևս ընդդիմություն լինելու խնդիր ունես:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մոտավորապես այս տեսակետն են արտահայտել «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նաիրա Զոհրաբյանը: 

Այսօր արդեն հայտնի է, որ իշխող կուսակցության թեկնածուն ՀՀ-ն 10 տարի փաստացի ղեկավարած Սերժ Սարգսյանն է: Այն Սարգսյանը, ում ընտրվելու ժամանակ բազմաթիվ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել: Այն Սարգսյանը, ում կառավարման օրոք հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն՝ ավելի աղքատացել: Այն Սարգսյանը, ում ղեկավարած տարիներին հազարավոր հայ ընտանիքներ անվերադարձ մեկնել են երկրից: Այն Սարգյսանը... «Այն Սարգսյանը...» շարքը երկար կարող ենք թվել ու ոչ մի նոր բան չասել, որովհետև ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներն ամենևին էլ ամենաերջանիկներից չէին հայաստանցիների համար: 

Այժմ արդեն պաշտոնապես հայտնի է, որ հենց այդ Սարգսյանն է պատրաստվում կառավարել երկիրը, իսկ «Ծառուկյան դաշինքը»՝ որպես ընդդիմություն, փաստացի ոչինչ չի անում կանխելու Սարգսյանի վարչապետ դառնալը: 

Մեկ այլ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, անկախ այն բանից, թե սեփական կամքով է փողոցում, թե, ասենք, նույն Սերժ Սարգսյանի, բայց գոնե փողոցում է, պայքարում է, ինչ-որ բաներ փորձում է ասել ու անել, ինչպես ասում են, ժողովրդի համար գոնե սրտահովանք է՝ հավաքվում են, հայտնում բողոքը, մի քանի թթու խոսք ասում իշխանություններին ու մի քիչ հանգստանում: 

Իսկ ձևով ընդդիմադիր, բովանդակությամբ իշխանական դաշինքը, ոչ միայն ոչ մի կերպ չի պայքարում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, այլև բացահայտ ու բառացի ասում է, որ Հանրապետականի թեկնածուին դեմ է քվեարկելու ոչ թե այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը մերժելի ու անցանկալի թեկնածու է, այլ ընդամենը մեկ բանի համար, որ պահի ընդդիմադիրի իր դեմքը: Այլ խոսքով՝ այս թոհուբոհում դաշինքը սեփական կաշին է փրկում: 

Ու դաշինքում լավ են հասկանում, որ Սերժ Սարգսյանն իրենց ձայների կարիքն ամենևին չունի. միայն Հանրապետական պատգամավորների քանակը լիովին բավարարում է վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: 

Այսքանից հետո, թե որտե՞ղ, քանի՞ սարի հետևում են մնում Բագրատյանի ու Զոհրաբյանի «ընդդիմադիր ենք» հոխորտումները, միայն իրենց է հայտնի:

Սերժ Սարգսյանը,այո՛, դառնալու է վարչապետ, և դա ԱԺ-ում ոչ թե միայն ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի, այլև ամբողջ ԱԺ-ի ցանկությունն է: Բոլորի: Անխտիր: 

Երկրում միակ իրական ընդդիմությունը ժողովուրդն է: Չարքաշ աշխատանքով, հանապազօրյա հացն աղի քրտինքով աշխատող ժողովուրդը:

Մնացածը բարձր ամբիոններից ճառ ասողներ են:

NEWSPRESS.am